ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

2018 թվականն ինչպես կազդի ձեր անձնական կյանքի վրա

23.12.2017 21:56 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
2018 թվականն ինչպես կազդի ձեր անձնական կյանքի վրա

Խոյ

2018 թվականին կարող եք մի քանի ժամանակավոր սիրավեպ ունենալ կամ հանդիպել իսկական սիրո: Նոր տարում, վերջապես, կգտնեք նրան, ով չի դավաճանի ձեզ, ինչպես մյուսները: 2017 թվականը պատահական կապերի տարի էր, բայց հաջորդ տարում ամեն ինչ այլ կլինի: Դուք կպահանջեք այն, ինչի արժանի եք, եւ այլեւս չեք համաձայնի ժամանակավոր կապի:

Եթե ձեր աշխատավարձը 279.000 դրամից պակաս է, կորցնելու բան չունեք

Ցուլ

2018 թվականին կմեծանա ազատության եւ անկախության ձեր պահանջը: Դուք համառ եք ու փակ, բայց պետք է սովորեք մարդկանց ձեր կյանք թողնել: 2018 թվականին կքանդեք մարդկանց հանդեպ անվստահության պատը: Դա կվերաբերի ինչպես պարզ ընկերությանը, այնպես էլ պոտենցիալ կյանքի ուղեկցին:

Երկվորյակ

2018 թվականին կգտնեք այն միակին, որը ձեզ հետ կլինի մինչեւ կյանքի վերջ: Դուք տանել չեք կարողանում միայնությունը, քանի որ ձեզ խոցելի եւ անարժան եք զգում: 2017 թվականը լի էր ժամանակավոր կապերի որոնումներով՝ ինքնավստահություն ձեռք բերելու համար: Բայց 2018 թվականն այլ կլինի: Ինքներդ ձեր հանդեպ սեր կգտնեք եւ ձեզ այլեւս միայնակ չեք զգա:

Խեցգետին

Դուք կյանքում գրեթե հասել եք այնտեղ, որտեղ ցանկանում էիք: Ամեն ինչ, վերջապես հարթվում է: Ճիշտ զուգընկեր որոնելիս դժվարությունների եք հանդիպել, քանի որ դեռ ուսումնասիրում էիք ինքներդ ձեզ: 2018 թվականին արդեն կսկսեք որոնել նրան, ով ըստ արժանվույն կգնահատի ձեր նոր «Ես»-ը:

Առյուծ

2018 թվականը ձեզ համար առանձնահատուկ մեկի հետ հոգեւոր կապի որոնման տարի կլինի: 2017 թվականը լի էր անիմաստ հետաքրքրություններով ու փակուղային հարաբերություններով: Նոր տարում ամեն ինչ նորմալ կլինի: Դուք ավելի շատ կկենտրոնանաք ձեր ընտրյալի ներքինի, ոչ թե արտաքինի ուղղությամբ:

Կույս

2018 թվականին կգտնեք ձեր իսկական սերը: 2017-ը, հավանաբար, լի էր նոր ծանոթություններով, բայց հաջորդ տարում ամեն ինչ կփոխվի: Դուք արժանի մեկին կհանդիպեք, բայց չեք կորցնի նրան: Հնարավոր է՝ ձեր կյանքի ուղեկցին կգտնեք, պարզապես ուշադիր եղեք: Համարձակ եղեք, բաց մի թողեք նոր մարդկանց հետ ծանոթանալու հնարավորությունը:

Կշեռք

2017 թվականը շատ հագեցած էր ձեզ համար: Դուք երկարատեւ ու հոգնեցուցիչ ուղի անցաք ռոմանտիկ հարաբերություններում: Դուք ինչ-որ մեկին էիք որոնում, բայց վստահ չէիք, թե հատկապես ում եք ուզում գտնել: 2018 թվականը կբացի ձեր աչքերը, կհասկանաք, թե իսկապես ինչ եք ուզում զուգընկերոջից:

Կարիճ

2018 թվականը ինքներդ ձեր հանդեպ սիրո տարի կլինի: Հարաբերությունների համար ժամանակ չեք ունենա, քանի որ ստիպված կլինեք ջանասիրաբար աշխատել ձեզ վրա: Չեք ցանկանա որեւէ մեկի կապվել: Ձեզ ուժեղ, գեղեցիկ, համարձակ ու ձեռներեց կզգաք: Աշխարհը ձեզ կպատկանի: Եվ դուք, ի վերջո, կսիրահարվեք, բայց մինչ այդ շարունակեք սիրել կյանքը:

Այլ մոլորակների վրա վիրուսների գոյությունը հնարավոր է․ գիտնականներ

Աղեղնավոր

2018 թվականին հաստատուն դիրք կզբաղեցնեք սիրային կյանքում: Վերջապես կդադարեք մարդկանց թույլ տալ օգտագործել ձեզ: 2017 թվականը լի էր ժամանակավոր կապերով, դուք մարդկանց թույլ էիք տալիս գալ ու հեռանալ ձեր կյանքից՝ ինչպես իրենք են ուզում: 2018 թվականին ամեն ինչ կփոխվի: Դուք կդադարեք ամեն ինչ անել այն մարդկանց համար, ովքեր պարզապես ոտքերն են մաքրում ձեզ վրա:

Այծեղջյուր

Դուք միշտ վանել եք սերը եւ, հավանաբար, էմոցիոնալ խնդիրներ եք ունեցել: Բայց 2018 թվականին կազատվեք դրանից: Նոր տարում կհանգստանաք, չափազանց վստահ կզգաք ձեզ եւ մագնիսի նման կձգեք մարդկանց: Շատ գրավիչ կլինեք ու շատ կշփվեք: Բայց չեք ցանկանա որեւէ մեկին կապվել, քանի որ վերջապես կազատվեք ու կուսումնասիրեք բոլոր հնարավորությունները, որ կյանքը տալիս է ձեզ:

Ջրհոս

2018 թվականին կհանդիպեք նրան, ով ամբողջությամբ կփոխի ձեր կյանքը: Ու թեեւ, հնարավոր է, նա ձեր կյանքի ուղեկիցը չի դառնա, բայց չափազանց կարեւոր դեր կխաղա ձեր անհատականության ձեւավորման հարցում: Նա կարեւոր դաս է պատրաստել ձեզ համար, որը միայն օգուտ կբերի ձեզ:

Ձկներ

2018 թվականը հաջող կլինի ձեզ համար սիրո հարցերում: Այն էմոցիաներով եւ կրքով լի կլինի: Դուք սիրառատ եւ բաց կլինեք ռոմանտիկայի համար: 2017-ը փակ ու վտանգավոր տարի էր: Նոր տարին ձեզ հնարավորություն կտա ցուցադրել այն ամենը, ինչի ունակ եք: Դուրս եկեք, սերը սպասում է ձեզ մոտակա անկյունում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА