ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Միսս Ամերիկա» մրցույթի ղեկավարը հրաժարական է տվել հրապարակված նամակագրության պատճառով

24.12.2017 19:42 ԱԽ ԿԱՆԱՅՔ
«Միսս Ամերիկա» մրցույթի ղեկավարը հրաժարական է տվել հրապարակված նամակագրության պատճառով

«Միսս Ամերիկա» մրցույթի ղեկավար Սեմ Հասքելը հրաժարական է տվել իր պաշտոնից այն բանից հետո, երբ հրապարակվել են նամակագրությունները, որտեղ նա կոպիտ մեկնաբանություններ է արել նախկին և գործող մասնակիցների նկատմամբ, հայտնում է BBC-ն:

Պարֆյումերները տվել են օծանելիքի օգտագործման 7 պրոֆեսիոնալ խորհուրդներ

Կազմակերպությունում արդեն հայտարարել են, որ հավանության են արժանացրել Հասքելի դիմումը: Հասքելից բացի, սկանդալի պատճառով իրենց պաշտոններից կհեռանան ևս մի քանի թոփ-մենեջերներ: 

Սկանդալն առաջացել է այն բանից հետո, երբ The Huffington Post-ում հայտնվեցին էլեկտրոնային նամակներից հատվածներ, որոնցով, ԶԼՄ-ների տվյալներով, փոխանակվել են Հասքելը և այլ պաշտոնատար անձինք: 

Դրանց հեղինակները կոպիտ արտահայտություններով քննարկում էին մրցույթի մասնակիցների անձնական կյանքը և արտաքին տեսքը, մասնավորապես  նրանք քննարկում էին որոշ մասնակիցների՝ ազատ սեռական կյանք ունենալը, մյուսներին քննադատում էին ավելորդ քաշի համար: Մրցույթի մասնակիցներից մեկին նամակի հեղինակը ցանկացել է հնարավորինս շուտ մահանալ, իսկ մյուսների նկատմամբ օգտագործել է վիրավորական արտահայտություններ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА