ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մոդել-դիզայներ Անչոկը հանրության դատին է հանձնել իր նոր աշուն-ձմեռ հավաքածուն

24.12.2017 19:42 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹ ԱԽ ԿԱՆԱՅՔ
Մոդել-դիզայներ Անչոկը հանրության դատին է հանձնել իր նոր աշուն-ձմեռ հավաքածուն

Շքեղ արտաքինով մոդել, դերասանուհի Աննա Վանեցյանը՝ նույն ինքը ԱՆՉՈԿԸ, այս անգամ հանրության ուշադրությունն  է գրավել՝ որպես դիզայներ: Օրերս երեւանյան ակումբներից մեկում տեղի ունեցավ «Անչոկ ֆեյշնի» աշուն-ձմեռ հավաքածուի նոր ցուցադրությունը: Այս ցուցադրության, ընդհանրապես «Անչոկ ֆեյշնի» եւ մոդելինգից դիզայներական գործունեության անցնելու մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը հենց Անչոկի հետ:

Արդեն հայտնի է «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եւս 5 երգ

«ՄԻՇՏ ԿՈՂՄ ԵՄ ԵՂԵԼ ՏԵՂԱԿԱՆ ՀԱԳՈՒՍՏԻՆ»

- Անչոկ, կմանրամասնե՞ք, թե ինչ է իրենից ներկայացնում «Անչոկ ֆեյշնը» եւ Ձեզնից ի՞նչ նորություններ սպասենք այս ոլորտում:

- Նախ ասեմ, որ բավականին դժվարություններ անցնելով՝ վերջապես բացվեց «Անչոկ ֆեյշնը», եւ արդեն մեկ տարի է այն գործում է: Մենք արտադրում ենք տեղական հագուստ, ընդհանրապես՝  միշտ կողմ եմ եղել տեղականին եւ հասա նրան, որ կարողանամ ինքնս արտադրել հագուստ: Մեծ մասամբ արտադրում եմ տղամարդու հագուստ, բայց, իհարկե, պատվերով նաեւ կանացի հագուստների վրա եմ աշխատում: Այսօր «Անչոկ ֆեյշնն» ընդլայնում է իր գործունեությունը, եւ մենք շարունակում ենք նորանոր հագուստներ արտադրել ու ուրախացնել մեր տղաներին, ինչու ոչ՝ նաեւ աղջիկներին:

- Հետաքրքիր է՝ ի՞նչ ճաշակի տեր եւ ինչպիսի՞ ոճ նախընտրողներն են «Անչոկ ֆեյշնի» հագուստների կրողները:

- Մեզ մոտ ոճը շատ տարբեր է: Ընդ որում՝ ես բացի իմ ճաշակը թելադրելուց, նաեւ հաշվի եմ առնում դիմացինի ճաշակը: Այսինքն՝ դիմացինին խորհուրդ տալով իմը՝ հաշվի եմ առնում, թե ինչ է նա ուզում եւ իր իսկ պատվերով արտադրում եմ նրա համար յուրօրինակ հագուստ: Ի դեպ, մեզ մոտ հիմնականում չկրկնվող են հագուստները: Եվ եթե ինչ-որ մեկի համար մենք հագուստ ենք կարում, փորձում ենք երկրորդը չնմանվի առաջինին: Առհասարակ տարիքով ավելի երիտասարդներն են (հիմնականում՝ մինչեւ 30 տարեկան) իմ ֆեյշնի հագուստներից օգտվում, բայց այսուհետ նաեւ մենք աշխատելու ենք կոստյումների վրա, որպեսզի նաեւ ուրախացնենք դասականը նախընտրողներին, որոնց թվում կլինեն 30-ից բարձր տարիք ունեցողները եւս:

Վարդան Բարսեղյանը տարին սկսում է ստեղծագործական նորություններով

«ՈԳԵՇՆՉՎՈՒՄ ԵՄ ՀԵՆՑ ԻՄ ՆԿԱՐԱԾ ՆԿԱՐՆԵՐԻՑ»

- «Անչոկ ֆեյշնի» հագուստները ստեղծելիս ոգեշնչվո՞ւմ եք, օրինակ, արտասահմանյան դիզայներներից թե՞ փորձում եք ինչ-որ հայկական էլեմենտներ օգտագործել:

- Իհարկե, միշտ պետք է հետեւել նորաձեւությանը, բայց ես չեմ ոգեշնչվում ոչ մեկից: Մասնագիտությամբ առաջին հերթին նկարիչ եմ եւ ոգեշնչվում եմ հենց իմ նկարած նկարներից: Երբ մուսա ասվածը գալիս է ինձ մոտ, նկարում եմ ինչ-որ բան եւ իմ նկարին նայելով էլ ոգեշնչվում ու հագուստ եմ ստեղծում:

- Ի դեպ, շատերը Ձեզ որպես մոդել գիտեն, որքանո՞վ էր հեշտ պոդիումից անցնել դիզայներական աշխատանքի:  

- Մոդելինգը եւս ինձ համար աշխատանք է ու երբեք դրան չեմ նայել՝ որպես հոբբի: Արդեն 10 տարի է, ինչ մոդելային բնագավառում եմ եւ աշխատում եմ որպես մոդել: Ու այդ առումով, իսկապես, հանրության համար շատ դժվար էր մոդել Անչոկին տեսնել դիզայներ Անչոկի դերում: Բայց քանի որ նկարիչ-դիզայներ եմ, ինձ համար ավելի առաջնային է իմ մասնագիտությունը, դրա համար էլ ինձ համարում եմ նախ նկարիչ-դիզայներ, հետո նոր մոդել:

«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԴԻԶԱՅՆԵՐ ԻՐ ՄՏՔԻ ԹՌԻՉՔՆ Է ԹԵԼԱԴՐՈՒՄ»

- Այս բնագավառում ունե՞ք մրցակիցներ:

- Ես երբեք չեմ նայել իմ մրցակիցներին եւ նրանց որպես այդպիսի, չեմ էլ համարել, քանի որ յուրաքանչյուր դիզայներ իր մտքի թռիչքն է թելադրում: Չեմ փորձում նմանակել կամ ոգեշնչվել ուրիշներից, հետեւաբար ինձ ոչ ոք չի կարող խանգարել: Ես ունեմ իմ շուկան, մյուսներն՝ իրենցը:

Ֆրանսիայում մեկնարկել է «Ֆրանսիայում Արցախի օրեր» փառատոնը

Ի դեպ, Անչոկը նաեւ տեղեկացրեց, որ շուտով հանրության դատին կհանձնի նաեւ «Անչոկ ֆեյշնի» նոր հավաքածուն, որը նախատեսված է աղջիկների համար: Հավաքածուն բաղկացած կլինի հիմնականում փայլփլուն զգեստներից, ինչն, ըստ դիզայների, նորաձեւ է եւ գեղեցիկ:

Նյութը՝ ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Լուսանկարները՝ ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Հ.Գ.- Լուսանկարներն ամբողջությամբ՝ դիտե՛ք այստեղ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА