ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քաղցկեղի կանխման համար կինը հեռացրել է ստամոքսը

25.12.2017 19:20 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Քաղցկեղի կանխման համար կինը հեռացրել է ստամոքսը

Հյուսիսային Դաքոտայից 32-ամյա Հիզեր Հուսը հեռացրել է իր ստամոքսը, որպեսզի կանխի ստամոքսի քաղցկեղի զարգացումը, որի հետեւանքով էին մահացել նրա մայրն ու պապիկը: Հիմա կնոջ կերակրափողը միացված է բարակ աղիին, եւ նա ո՛չ սով, ո՛չ հագեցում չի զգում:

Ալբերտ Դալլաքյանի վիրահատության համար 45-ից 30 000 դոլար է հավաքվել. անհրաժեշտ է ևս 15 000

Հիզերը 2016 թվականին գաստրէկտոմիայի է ենթարկվել այն բանից հետո, երբ գենետիկ թեստով նրա մոտ գենի մուտացիա է հայտնաբերվել, որը 83 տոկոսով մեծացնում է ստամոքսի գենետիկ քաղցկեղի զարգացման հավանականությունը: Այս հիվանդության զարգացման դեպքում ողջ մնալու հավանականությունը ընդամենը 4 տոկոս է, այդ պատճառով կինը որոշել էր վտանգի չենթարկվել: Միջամտության ժամանակ նրա ստամոքսն ամբողջությամբ հեռացրել են, իսկ կերակրափողն անմիջաբար բարակ աղիին միացրել: Հիմա ամերիկուհու ամբողջ մարսողական համակարգը փոխվել է. նա ո՛չ սով է զգում, ո՛չ հագեցում, եւ ստիպված է յուրաքանչյուր 3 ժամը մեկ սնվել:

Հիզերի որոշումը բավական արմատական էր, սակայն նա ոգեշնչել է ընտանիքի մյուս անդամներին եւս գենետիկ թեստավորում կատարելու համար: Ազգականների մի մասը համանման վիրահատության է ենթարկվել այն բանից հետո, երբ թեստերը նույնպիսի արդյունք են ցույց տվել: Ինքը՝ կինը հարցազրույցում խոստովանել է, որ այս վիրահատությանը դրդող հիմնական պատճառներից մեկը իր հնգամյա դուստր Փեյջն էր: Հիզերն ուղղակի չէր ցանկանում, որ իր երեխան այդքան փոքր տարիքում առանց մոր մնա:

Հիզերի մոր ստամոքսի 80 տոկոսը ուռուցքը ոչնչացրել էր ախտորոշումը հաստատելուց հետո ընդամենը 2 տարի անց: Այդ ժամանակ կինը 44 տարեկան էր, իսկ նրա դուստրը՝ 19:

Նշենք, որ վերջին տարիներին շատ կանայք են սկսել ակտիվորեն կանխարգելիչ մաստէկտոմիայի եւ գաստրէկտոմիայի ենթարկվել գենետիկ անալիզներից հետո, որով հաստատվում են գեների մուտացիաները, որոնք մեծացնոււմ են կրծքագեղձի, ձվարանների եւ արգանդի քաղցկեղի հավանականությունը: Այս վիրահատությունների տարածումը մեծացավ այն բանից հետո, երբ դրա միջով անցավ հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին:

Ստամոքսի ժառանգական քաղցկեղը կապված է HDGC կոչվող գենի մուտացիայի հետ: ԱՄՆ-ում ստամոքսի ուռուցքներին բախվում է բնակչության ոչ պակաս 1 տոկոսը, եւ նրանցից միայն քչերին է սպասում դրանց ժառանգական տարատեսակը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА