ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության մեջ մեղադրվող կինը ճանաչվել է մեղսունակ

25.12.2017 19:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության մեջ մեղադրվող կինը ճանաչվել է մեղսունակ

Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության մեջ մեղադրվող Ռուզաննա Մկրտչյանը մեղսունակ է ճանաչվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Ուզուրպատոր Նիկոլ Փաշինյանի կինը օգտվում է բոյկոտվող ՍԱՍ-ից

Համաձայն դատահոգեբուժական և դատահոգեբանական փորձաքննության եզրակացության` Ռուզաննա Մկրտչյանը հոգեկան հիվանդությամբ չի տառապել և այժմ էլ չի տառապում:

Հիշեցնենք, որ 2017թ. հուլիսի 23-ին Արմավիրի մարզի բնակչուհուց ոստիկանությունում հաղորդում էր ստացվել առ այն, որ 2017թ. հուլիսի 22-ին՝ ժամը 22։00- 23:00-ի սահմաններում, ամուսինը՝ Մանուկ Սիմոնյանը, դուրս է եկել տանից և այլևս չի վերադարձել: Կինը հայտնել էր, որ ամուսնուն տան բակից կանչել է մի տղամարդ, ինչից հետո նա դուրս է եկել տանից՝ առանց ասելու, թե ուր է գնում և այլևս չի վերադարձել:

2017 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել էր 1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դիակը՝ փաթաթված և կապկպված:

Սպանվածի կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը, իսկ որդուն արգելանքից ազատելու մասին որոշում է կայացվել:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА