ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դուբայում ավիաչվերթերը հետաձգվում ու չեղարկվում են թանձր մառախուղի պատճառով

26.12.2017 18:51 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Դուբայում ավիաչվերթերը հետաձգվում ու չեղարկվում են թանձր մառախուղի պատճառով

Թանձր մառախուղի պատճառով, որը դեկտեմբերի 23-ից պահպանվում Է Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ), կրկին հետաձգվել եւ չեղարկվել են ավիաչվերթերը Դուբայում:

Իմ տատիկն ու պապիկը պատերազմի պատճառով չեն մահացել. Փայլանը`Էրդողանին

Օդերեւութաբանության ազգային կենտրոնի հաղորդագրության համաձայն, մառախուղը կպահպանվի եւս մի քանի օր: Ըստ օդերեւութաբանների կանխատեսումների, մառախուղը ԱՄԷ-ում կպահպանվի մինչեւ դեկտեմբերի 29-ը ներառյալ:

Dubaiairports.ae կայքի համաձայն, դեկտեմբերի 26-ի առավոտից հետաձգվել կամ չեղարկվել են բազմաթիվ չվերթեր, այդ թվում՝ Եվրոպայից: Flightradar24.com կայքը նույնպես վկայում Է տարբեր ավիաընկերությունների չվերթերի հետաձգման ու չեղարկման մասին:

Այսպես, միայն օրվա առաջին կեսին Դուբայում հետաձգվել Է շուրջ 150 չվերթ, չեղարկվել Է 11-ը:

Ուղեւորներին հանձնարարվում Է կանխապես չվերթի կարգավիճակն ստուգել ավիաընկերության կայքում կամ հեռախոսով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА