ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նաիրա Զոհրաբյանի Նոր տարվա սեղանը կտարբերվի մյուսներից

26.12.2017 20:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Նաիրա Զոհրաբյանի Նոր տարվա սեղանը կտարբերվի մյուսներից

Ներքին եւ արտաքին քաղաքական իրադարձություններով լի տարին կամաց-կամաց իր տեղը զիջում է նոր տարվան՝ 2018-ին: Ամփոփելով 2017-ի ձեռքբերումներն ու ձախողումները՝ «Իրավունքը» զրուցեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ եւ, իհարկե, քաղաքական հարցերին էլ հաջորդեցին տոնական հարցերը: 

Սպանել են ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի փոխնախագահին

– Տարվա ամենամեծ ձախողումը համարում եմ այս կառավարությունը, որը չկարողացավ իրականացնել իր նախապես արված հայտարարությունները, որոնք կարծես թե, գոնե հայտարարությունների մակարդակով շատ բարձր նիշ էին խոստանում: Ինչպես մի քանի անգամ ասել եմ եւ հիմա էլ կրկնում եմ՝ այս կառավարությունը չկարողացավ կտրել այն արատավոր ճյուղը, որի վրա նստած է իշխանությունը: Իսկ ամենամեծ ձեռքբերումը համարում եմ այն, որ մենք ստորագրեցինք Հայաստան-Եվրոպական միություն համաձայնագիրը, որը, եթե իսկապես դրսեւորենք կամք եւ համապատասխան բարեփոխումները կատարենք մեր կյանքի բոլոր ոլորտներում, հաջողության ճանապարհ կբացի Հայաստանի համար:

– Տիկին Զոհրաբյան, գիտեմ, որ Ամանորի ճոխ սեղանների կողմնակից չեք, հետաքրքիր է՝ ինչպիսի՞ն կլինի Ձեր տոնական սեղանը:

– Այո, դուք շատ ճիշտ եք, ես ոչ միայն կողմնակից չեմ, այլեւ առաջին անգամ ձեր լրատվամիջոցին եմ ասում, որ առաջիկայում հրատարակելու եմ առողջ սննդակարգի  իմ փոքրիկ բաղադրատոմսերը: Ինձ համար առավել հակահիգիենիկ երեւույթ գոյություն չունի, քան իր սննդակարգին չհետեւող, ուտելու մեջ հիգիենա չպահպանող մարդն է, առավել եւս՝ կինը: Կատեգորիկ արգելված է մեր տանը խիստ կալորիական եւ պրոտեինով,  ճարպերով հարուստ սնունդ: Այնպես որ, մենք կունենանք Նոր տարվա բավականին հետաքրքիր սեղան, բայց այն կլինի ավոկադոյով, անանասով, մանգոյով, խնձորով, մեղրով, հատապտուղներով եւ ընդեղենով պատրաստված օգտակար սնունդ՝  աղանդեր, աղցաններ, որոնք պատրաստում ենք ամեն օր թարմ, փոքր չափաբաժիններով: Երկրորդ օրվա սնունդը ուղղակիորեն չի կարելի ուտել: Եվ, իհարկե, կլինեն շատ հետաքրքիր հյութեր: Մենք սիրում ենք տանը հյութեր օգտագործել, ընդ որում՝ շատ քիչ շաքարով կամ բացարձակապես առանց շաքարի, որովհետեւ մեր տանը երկու բան կատեգորիկ արգելված է ՝ շաքար եւ աղ:

– Գալիք տարին Շան տարի է, այն կապում եք հավատարմությա՞ն հետ, թե՞ շան օրի կհասնի ժողովուրդը:

–  Ընդհանրապես շատ եմ կենդանիներ սիրում: Երեւի գիտեք, որ կենդանիների ակտիվ պաշտպաններից մեկն եմ: Եվ պետք է ասեմ, որ այո՛, շատ բան ունենք սովորելու մեր փոքր բարեկամներից՝ կենդանիներից: Եթե իմ տան հնարավորությունները ներեին, անպայման կպահեի բազմաթիվ կենդանիներ, ցավոք սրտի, փոքր բնակարանում հնարավոր չէ: 

Շան տարուն ես մեկ բան կարող եմ ցանկանալ, որ մեր ժողովուրդն այլեւս չլինի այսքան համբերատար: Գիտեմ, ուրիշները ցանկանում են համբերություն, իսկ ես կցանկանամ, որ այլեւս չլինի այսքան համբերատար, այսքան հանդուրժող՝ անարդարությունների, իրենց իրավունքները ոտնահարողների դեմ: Շատ եմ ուզում, որ մեր ժողովուրդը մի քիչ լինի ավելի ըմբոստ՝ անօրինականությունների եւ բոլոր այն մարդկանց հանդեպ, ովքեր չեն հարգում ՀՀ քաղաքացուն:

Թշնամին տանկերով և այլ տեխնիկայով մոտենում է. Արցախի ՊՆ-ի հրապարակած նոր տեսանյութը

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА