ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆՄԱՆ ՏԱՔ ԴԵԿՏԵՄԲԵՐ ՈՒՆԵՑԵԼ ԵՆՔ ՄԵԿ ԷԼ 1963Թ.-ԻՆ

26.12.2017 22:00 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԵՂԱՆԱԿ
ՆՄԱՆ ՏԱՔ ԴԵԿՏԵՄԲԵՐ ՈՒՆԵՑԵԼ ԵՆՔ ՄԵԿ ԷԼ 1963Թ.-ԻՆ

Այն, որ այս Ամանորին Հայաստանի մեծ մասի բնակիչները ձյուն չեն տեսնելու, կարծես թե արդեն հաստատ է: Սակայն անձյուն Նոր տարիներ էլի ենք ունեցել: Այլ բան, որ նման տաք դեկտեմբեր հազիվ թե որեւէ մեկը հիշի: Երբեւէ նման եղանակ տարվա այս ժամանակահատվածում եղե՞լ է: Եվ ի՞նչ է հուշում այս անոմալ տաքությունը՝ փորձեցինք հետաքրքրվել ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանից, ով հակիրճ պատասխանեց.

«Տաք հոսանքները կներթափանցեն Հայաստան»

- Տարվա այս ամսին նման տաք, արեւոտ եղանակ գրանցվել է մեկ էլ 1963 թվականին:

- Ներկայիս եղանակային պայմանները կարո՞ղ են խոսել այն մասին, որ այս ձմռան 2018 թվականի հատվածն էլ կանցկացնենք արեւոտ օրերով:

- Ո՛չ, նման կանխատեսում անել չենք կարող:

- Ինչո՞վ է պայմանավորված այս տաք եղանակը:

- Նախ ասեմ, որ եղանակային պայմանները նորմալ չեն. ջերմաստիճանը նորմայից բարձր է 10-15 աստիճանով: Դա պայմանավորված է հարավային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА