ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Շինարարության ոլորտը ուղղում է մեջքը

26.12.2017 21:33 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Շինարարության ոլորտը ուղղում է մեջքը

Կառավարությունը հաստատել է 2015-30թթ համար սեյսմիկ անվտանգ դպրոցների ցանկն ու առանձնացրել այն 452 դպրոցները, որոնց շենքերն առավել վտանգավոր են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, ասաց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը, նկատելով․

ՀՀ զբոսաշրջության ոլորտը հանդես է եկել միասնական դիրքորոշմամբ

- Կառավարությունը հաստատել է 2015-30թթ համար սեյսմիկ անվտանգ դպրոցների ցանկն ու առանձնացրել այն 452 դպրոցները, որոնց շենքերն առավել վտանգավոր են։ Դպրոցների ցանկն արդեն ընդգրկել է Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի մեջ։ Այսինքն` այսօր կառավարությունը կարևորել է դպրոցների անվտանգությունն ու սկսել է ծրագրի իրականացումը։ Ծրագրում ընդգրկված դպրոցները 46-ն են։ Դրանցից շուրջ 12-15-ի շենքերն ամրացնելն արդեն անիմաստ է։ Որոշվել է վերակառուցել դրանք։ Ծրագրի առաջին փուլի իրականացումից ու դրական արդյունքներ ստանալուց հետո կմեկնարկի երկրորդ փուլը, որում կներառվեն վտանգավոր ճանաչված այլ դպրոցներ։

Ապա անդրադառնալով շինարարության ոլորտում արձանագրված արդյունքներին Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալը հավելեց․

- Այսօր մենք հստակ կարող ենք ասել, որ շինարարության ոլորտը ուղղում է իր մեջքը։ Նախորդ տարիներին՝ 2014 թվականից մեզ հաջողվել էր կանգնեցնել շինարարության սրընթաց անկումը։ Իսկ 2016 թվականը եղավ՝ կայունացման, նախադրյալների ստեղծման, շինարարարության աճին նպաստող նոր մոտեցումների եւ ռեսուրսների ներգրավման տարիներ։ Արդեն 2017 թվականի Օօոստոս ամսից սկած երեւացին աճի միտումները, իսկ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին շինարարության ծավալները անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճեցին համապատասխանաբար վեց եւ յոթ տոկոսներով։ Նոյեմբեր ամիսն արդեն իսկ այդ թիվը հասավ 13.2 տոկոսի։ Այս տարվա տասնմեկ ամիսների ցուցանիշը գերազանցեց 2016 թվական ցուցանիշը մոտ մեկ տոկոսով։ Ամփոփելով վերոհիշյալը՝  կարող ենք փաստել, որ 2018-ի հունվարին մենք կարձանագրենք զգալի աճ հինգից-տաս տոկոսի սահմաններում։  Համոզված ենք, որ ստեղծված հիմքերը մեզ հնարավորություն կտան չդանդաղել եւ աճի տեմպեր գրանցել նաեւ առաջիկա տարիներին։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА