ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ամանորյա թխվածք սպիտակ շոկոլադե կրեմով

31.12.2017 09:47 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Ամանորյա թխվածք սպիտակ շոկոլադե կրեմով

Պատրաստման եղանակ

  1. Ձվի սպիտակուցը հարում ենք, ապա աստիճանաբար ավելացնում ենք շաքարավազի մի մասը և շարունակում ենք հարել։

    Շոկոլադե ֆոնդյու

    Ամանորյա-թխվածք-3

  2. Դեղնուցները հարում ենք մնացած շաքարավազի ու վանիլային շաքարի հետ։ Ալյուրն ավելացնում ենք դեղնուցային զանգվածին։

    Ամանորյա-թխվածք-4

  3. Այնուհետև դեղնուցային զանգվածին ավելացնում ենք սպիտակուցային զանգվածը։

    Ամանորյա-թխվածք-5

  4. Խմորը լցնում ենք փայլաթիթեղապատ ձևամանի մեջ և հավասարապես տարածում ենք։ Եփում ենք 10-15 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում։

    Այնուհետև ջեռոցից դուրս ենք բերում խմորը, փաթաթում ենք սրբիչի մեջ, ապա հեռացնում ենք փայլաթիթեղը, և սրբիչի օգնությամբ վերածում ենք ռուլետի։

    Մինչ բիսկվիթը սառչում է, պատրաստում ենք կրեմը, որի համար անհրաժեշտ շոկոլադը հալեցնում ենք, ապա թողնում ենք, որ սառչի սենյակային պայմաններում։ Այնուհետև ավելացնում ենք կարագը, շաքարի փոշին ու կաթը և հարում ենք այնքան, մինչև ստանանք միասեռ զանգված։

    Ամանորյա-թխվածք-6

  5. Պատրաստում ենք սերուցքային կրեմը, որի համար անհրաժեշտ սերուցքը հարում ենք շաքարի փոշու և կակաոյի փոշու հետ։

    Ամանորյա-թխվածք-7

  6. Խմորաշերտը բացառությամբ ծայրերի պատում ենք շոկոլադե-սերուցքային կրեմով։

    Ամանորյա-թխվածք-8

  7. Խմորաշերտը կրկին վերածում ենք ռուլետի ու պատում կրեմային մյուս զանգվածով։

    Ամանորյա-թխվածք-10

Աղբյուր. Cooks.am 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА