КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА

o C 22. 04. 2018 : :
Ամանորին թունավորումներից խուսափելու համար ՀՀ գլխավոր թունաբան ՄԻՔԱՅԵԼ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ բնակչությանը հորդորում է սնունդ գնելիս անպայման հետեւել, որպեսզի այն ժամկետի մեջ լինի, քանի որ կան բազմաթիվ դեպքեր, երբ խանութից սպառողը գնում է ժամկետնանց սնունդ. «Չնայած Ամանորին տնային տնտեսուհիները սեղանին պահածոյացված բանջարեղեն գրեթե չեն դնում, սակայն օգտագործելուց առաջ անպայման պետք է եռացնել 30-40 րոպե»,-փաստեց թունաբանը: Ըստ նրա, վերջին տարիներին Հայաստանում գրեթե չի գրանցվել խմիչքների հետեւանքով թունավորման դեպքեր, թունավորմներ լինում են միայն դրա չարաշահման պատճառով. «Վերջին տարիների ընթացքում ավելի շատ թունավորվում են երիտասարդները, կանայք եւ երեխաներ: Հիմնականում կանայք են պատրաստում տարբեր ուտեստներ, հորդորում եմ ուշադիր լինեն գազին, քանի որ շատ են գազային թունավորումները»,-ընդգծեց Միքայել Գաբրիելյանը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ