ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սերժ Սարգսյանի խոսքը եւ ցանկությունը կլինի որոշիչ». Միհրան Հակոբյան

27.12.2017 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Սերժ Սարգսյանի խոսքը եւ ցանկությունը կլինի որոշիչ». Միհրան Հակոբյան

Հաշված օրեր անց 2017-ը կդառնա պատմություն` իր տեղը զիջելով ոչ պակաս քաղաքական, պատմական ու մշակութային իրադարձություններով լի 2018 թվականին: Թե ի՞նչ տվեց 2017-ը Հայաստանին` թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքական առումով, եւ ինչպիսի՞ն է քաղաքագիտական տեսլականը 2018-ի վերաբերյալ, «Իրավունքը» պարզեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դասախոս, քաղաքագետ ՄԻՀՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ տեսակետը:

Իրականում ՀՀԿ-ն է ՀՅԴ-ին հեռացրել կոալիցիայից․ «Ժամանակ»

«ԲԱՑԹՈՂՈՒՄՆ ԱՅՆ Է, ՈՐ ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ՉԵՆՔ ԿԱՐՈՂԱՑԵԼ ԼՈՒԾԵԼ»

– Պարոն Հակոբյան, նախ անդրադառնանք ներքաղաքական կյանքում եւ արտաքին քաղաքականության մեջ տարվա ձեռքբերումներին եւ բացթողումներին:  

– Բացթողումների մասին, տոնական տրամադրությունից ելնելով, կնախընտրեմ չխոսել: Ուղղակի կնշեմ, որ թիվ մեկ բացթողումն այն է, որ մենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը չենք կարողացել լուծել: Բայց դա օբյեկտիվ պատճառներ ունի` մենք ցանկանում ենք, մեր հակառակորդը չի ցանկանում: Այնպես որ, բացթողումներ հնարավոր է լինեն աշխատանքում, տարբեր դրվագներում` օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներից ելնելով: 
Ամենամեծ ձեռքբերումն արտաքին քաղաքական ոլորտում համարում եմ Եվրասիական տնտեսական միությունում մեր թե՛ տնտեսական, թե՛ ինստիտուցիոնալ հաջողությունները: Միեւնույն ժամանակ, նոյեմբեր ամսին Եվրոպական միության հետ ստորագրված համագործակցության մեծ համաձայնագիրը, որը հնարավորություն է տալիս մոտակա տարիների ընթացքում էլ ավելի սերտացնել ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները: Սա վկայում է այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես պետություն, մեծ հեղինակություն ունի  աշխարհում, որը կարող է լավագույն հարաբերություններ կառուցել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Եվրամիության երկրների, Միացյալ Նահանգների, Չինաստանի, այլ մեծ ու փոքր պետությունների հետ: Սա կարծում եմ` մեր արտաքին քաղաքականության լրջագույն հաջողություններից մեկն է: 

Ո՞Վ ԿԼԻՆԻ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ 2018 ԹՎԱԿԱՆԻՆ 

– Ներքաղաքական գլխավոր ինտրիգը, թե՞ ով է նոր Սահմանադրությամբ ղեկավարելու երկիրը,  տեղափոխվեց 2018 թվական: Ձեր կարծիքով՝ որքանո՞վ անցավ կանցնի գալիք տարվա ապրիլը: 

– 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների պատկերը խոսում է այն մասին, որ իշխանությունը այս երկրում ձեւավորում է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, եւ առաջիկա հինգ տարիներին այդպես է լինելու` կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի հետ միասին: Ո՞վ կլինի ՀՀ վարչապետը 2018 թվականին, կորոշի Հանրապետական կուսակցությունը, որովհետեւ Սահմանադրությամբ եւ ընտրությունների արդյունքում նման որոշում կայացնելու հնարավորությունը ապագա հինգ տարիների համար մեր ժողովուրդն է ընձեռել ՀՀԿ-ին, որը ինչպես այլ քաղաքական կուսակցություններ ունի իր ղեկավարությունը, ունի իր առաջատար առաջնորդը, ում կուսակցությունը համագումարով արդեն երկար տարիներ ընտրել է որպես կուսակցության ղեկավար: Եվ կարծում եմ` 2018 թվականի վարչապետի հարցում մեր պետության եւ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը եւ ցանկությունը կլինի որոշիչ:

Հայաստանի ու Արցախի նախագահները Կաթողիկոսի հետ քննարկել են ներքաղաքական իրավիճակը

«ՄԻԱՍՆԱԿԱՆ ԵՎ ՈՉ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ»

– Տարեմուտին ընդառաջ, կարծես թե, խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները փորձ կատարեցին միմյանց հետ բանակցել` նախագահի թեկնածու առաջադրելու հարցում: Հնարավո՞ր է, որ հաջորդ տարի միասնական ընդդիմություն ունենանք:

– Միասնական եւ ոչ միասնական ընդդիմության խնդիր չեմ տեսնում: Մեր ժողովուրդը, որպես ընդդիմադիր կուսակցությունների, երկու քաղաքական ուժի է մանդատ տվել եւ ուղարկել խորհրդարան` մեկը «Ծառուկյան» դաշինքն է, մյուսը` «Ելք» դաշինքը: Երկուսն էլ ունեն իրենց օրակարգը, մարտավարությունը, ռազմավարությունը, եւ որտեղ իրենց շահերը համընկնում են՝ համագործակցում են, որտեղ չեն համընկնում` չեն համագործակցում: Սա նորմալ երեւույթ է, եւ պարտադիր չէ, որ բոլոր հարցերում նրանք համակարծիք լինեն կամ բոլոր հարցերում համակարծիք չլինեն: Մենք տեսել ենք, որ շատ հարցերում ունեցել են միասնական դիրքորոշում, շատ հարցերում էլ` տարբեր դիրքորոշումներ: Սա նորմալ, քաղաքական առողջ գործընթաց է եւ ողջունելի է: 2018 թվականի քաղաքական օրակարգերում, կարծում եմ, գործունեության այս ոճը շարունակվելու է` այնտեղ, որտեղ կունենան ընդհանուր շահեր՝ կհամագործակցեն, որտեղ չեն ունենա` չեն համագործակցի:

«ՍԱՀՄԱՆՈՒՄ ԱՆՍՊԱՍԵԼԻ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ ՄԻՇՏ ԿԱՐՈՂ ԵՆ ԼԻՆԵԼ»

– Այս տարի սահմանում հարաբերական անդորր էր, որքանո՞վ այս առումով խոստումնալից կլինի 2018-ը, թե՞ սպասենք նոր զարգացումների նաեւ սահմանում:

– Դա կախված է ե՛ւ մեզնից, ե՛ւ մեզնից կախված չէ: Կախված է մեզնից այնքանով, որքանով եթե մենք ուժեղ ենք, միասնական ենք, կանգուն ենք  ազգովի, պետությամբ, քաղաքական, հասարակական դաշտով, մեր Սփյուռքով, ապա Ադրբեջանը շատ երկար կմտածի` հարձակվել կամ չհարձակվել: Իսկ կախված չէ մեզնից այնքանով, որ Ադրբեջանի ղեկավարությունը նաեւ անկանխատեսելի է, եւ համոզված եմ, ու վերջին տարիների փորձն էլ ցույց է տալիս, որ Ադրբեջանի ղեկավարությունը սահմանային լարումների հարցերում միշտ չի գործում խիստ հաշվարկված: Այսինքն` սահմանում անսպասելի իրավիճակներ միշտ կարող են լինել: Բայց նորից եմ ասում` գլխավորը կախված է մեզնից, մեր բանակի մարտունակությունից: Դուք գիտեք, թե վերջին տարիներին ինչքան գործ է արվել մարտունակությունը եւ սահմանային անվտանգության մակարդակը բարձրացնելու, դիտարկման հնարավորությունները մեծացնելու համար: Ուստի` կարծում եմ` 2018 թվականի դրությամբ` Ադրբեջանի հնարավորությունները՝ թե՛ դիվերսիոն ներխուժումների, թե՛ լոկալ, թե՛ լայնամասշտաբ պատերազմների առումով, ավելի փոքրանալու են:

ՀՀԿ-ն կքննարկի վարչապետի թեկնածուի առաջադրման հարցը և կգա ընդհանուր միասնական որոշման. Շարմազանով

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА