ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչ տվեց այս տարի Հայաստանին ԵԱՏՄ անդամակցությունը

27.12.2017 20:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ինչ տվեց այս տարի Հայաստանին ԵԱՏՄ անդամակցությունը

Ուղիղ երեք տարի առաջ այս օրերին մի շարք քաղաքական գործիչներ ու վերլուծաբաններ նշում էին, որ գալիք հունվարի 1-ից Հայաստանը կզգա ԵԱՏՄ-ի շունչը: Իսկ այսօր արդեն երրորդ տարին ենք բոլորում` լինելով ԵԱՏՄ լիիրավ անդամ: Թե ի՞նչ տվեց այս անդամակցությունը Հայաստանին, եւ ԵԱՏՄ անդամ մյուս երկրների համեմատ` ինչպիսի՞ն են այսօր եղած արդյունքները, պարզեցինք ՀՀ-ում հավատարմագրված ԵԱՏՄ երկրների դեսպանների կարծիքները:

Սերժ Սարգսյանն անցյալ երկու նախագահների «աշիբկեքը» թույլ չտվեց, նա խելամիտ որոշում կայացրեց. Մանվել Գրիգորյան

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՄԵՄԱՏԱԲԱՐ ԲԱՐՁՐ ԵՆ»

ՀՀ-ում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան ԻԳՈՐ ՆԱԶԱՐՈՒԿԸ նախեւառաջ մեջբերեց կոնկրետ թվեր. «Բելառուսի ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ անդամ երկրների հետ աճել է գրեթե 27 տոկոսով, արտաքին առեւտուրը` գրեթե 25 տոկոսով: Արդյունաբերության ոլորտում աճը կարող է կազմել` 2,5 տոկոս, գյուղատնտեսությունում` 3,2: Ընդ որում` Հայաստանում հենց այս ուղղություններով ցուցանիշները համեմատաբար բարձր են: Գիտեք, այս ցուցանիշներն ավելին կլինեին, եթե մեր գործընկերները, ինչպես նաեւ Բելառուսը, չլինեին պատժամիջոցների ներքո: Մինչդեռ մեր գործընկերները, այդ թվում եւ մենք զգացինք տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը»:

Ըստ Ի. Նազարուկի` մի քանի ուղղություններով կան արգելքներ, բայց աշխատանք է իրականացվում` դրանց վերացման ուղղությամբ. «Ներկայումս իրականցվում է այս կամ այն շուկայի ազատականացում: Աշխատանք է տարվում` ԵԱՏՄ-ում արտադրված ապրանքներին կարգավիճակ տալու ուղղությամբ, որ արտաքին շուկայում դիրքավորվեն` որպես միասնական արտադրանք»:

«ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՄԵՆԱԼԱՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ Է ԳՐԱՆՑԵԼ»

ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան ՏԻՄՈՒՐ ՈՒՌԱԶԱԵՎԸ եւս փաստեց, որ չնայած դժվարություններին` ԵԱՏՄ անդամ բոլոր երկրները արձանագրել են զարգացման դրական դինամիկա. «Այս տարիների ընթացքում ԵԱՏՄ-ի վերակառուցման եւ ինտեգրացիոն գործընթացները շարունակում են զարգանալ` չնայած որոշ դժվարություններին: Հարկ է նշել, որ բոլոր անդամ երկրների ֆոնին` Հայաստանն ամենալավ արդյունքներն է գրանցել` ինչպես 2016 թվականին, այնպես էլ 2017-ի դեռեւս վերջնական չամփոփված տվյալներով: Նկատի ունեմ առաջին հերթին տնտեսության աճ, արտահանման աճ` ինչպես ԵԱՏՄ, այնպես էլ այլ երկրներ»:
Տ. Ուռազաեւը հատուկ առանձնացրեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը` շեշտելով, որ Հայաստանում այն դեռեւս խորհրդային տարիներին էր լավ զարգանում. «Հայաստանն այդ ոլորտն անպայման պետք է զարգացնի, քանի որ այն կարող է տնտեսության զարգացման խթան հանդիսանալ ու դառնալ տնտեսությունների զարգացման առաջատարը»: 

«ՄԵՆՔ ԿԱՆԳ ՉԵՆՔ ԱՌՆՈՒՄ ՆՈՒՅՆ ՏԵՂՈՒՄ»

Անդրադառնալով 2018-ի ակնկալիքներին` Բելառուսի դեսպանն ասաց, որ ակնկալում է թռիչք եւ վստահ է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը դրա համար կանի ամեն հնարավորը. «Քննարկումներ են անցկացվում ԵԱՏՄ-ի գործընկեր պետությունների հետ` համագործակցությունն ընդլայնելու համար: Ավարտում ենք Իրանի հետ քննարկումները, Իսրայելի հետ քննարկումներում դրական տեղաշարժեր կան, նույնը` Ինդոնեզիայի դեպքում: Մենք կանգ չենք առնում նույն տեղում, պետք է շարունակել ջանքերը` զարգացնելով տարբեր շուկաներ»: 

«Առաջնայինն ու կարեւորը՝ Արցախի անկախությունն ու անվտանգությունն է...»

Այս առումով` դեսպանը նաեւ կարեւորեց ՀՀ եւ Եվրամիության միջեւ կնքված համաձայնագիրը. «Այն կարող է հավելյալ բաղադրիչ լինել, որը կբարձրացնի երկու շատ ուժեղ տարածաշրջանային միավորումների արդյունավետությունը»:
Միեւնույն ժամանակ, Ի. Նազարուկը հիշեցրեց, որ դեռեւս նոյեմբերին կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովին, որի ընթացքում ընդունվեց ավելի քան 20 փաստաթուղթ, այդ թվում հայտարարությունը` ՀԱՊԿ-ի պաշտպանական ներուժն ամրապնդելու, Արցախյան կոնֆլիկտի կարգավորմանն աջակցելու մասին:

«ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՄԱՐԴԿԱՆՑ ՉԵՍ ԿԵՐԱԿՐԻ»

Գալիք տարվանից մեծ է նաեւ Ղազախստանի դեսպանի սպասումները եւ նրա կարծիքով` անկեղծությունը պետք է լինի ԵԱՏՄ-ում համագործակցության հիմքը. «Միմյանցից չպետք է գաղտնիքներ ունենանք, անգամ եթե շատ մանր բաների մասին է խոսքը: Փոքր սուտը կարող է անվստահություն առաջացնել: Նաեւ նշեմ, որ ԵԱՏՄ-ում քաղաքականությունը պետք է լինին նվազագույն: Սա մեր դիրքորոշումն է: Քաղաքականությամբ մարդկանց չես կերակրի, աշխատավարձ չես բարձրացնի: Այն ընդամենը գործիք է` տնտեսական հնարավորությունները առավելագույնի հասցնելու համար: Եվ Ղազախստանը մնում է իր դիրքորոշմանը` տնտեսությունները պետք է ինտեգրվեն մեկ միասնական տնտեսության մեջ»:

Եզրափակելով թեման` Բելառուսի դեսպանն էլ ընդգծեց. «ԵԱՏՄ-ն կայացել է եւ այս կառույցի շինարարությունը 2018-ին ավելի դրական արդյունքներ կամրագրի»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА