ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Իրենք խեղճ մարդիկ են, օգնության կարիք ունեն». Մնացական Պարակշիեւ

28.12.2017 14:43 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Իրենք խեղճ մարդիկ են, օգնության կարիք ունեն». Մնացական Պարակշիեւ

Ամանորին գուցեեւ կարելի է հրաշքների  սպասել, բայց ոչ երբեք  Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցությունում: Նրանք անդրդվելի մնացին ողջ տարին եւ Երեւանի ավագանու այս տարվա վերջին նիստի ժամանակ էլ ամփոփեցին տարին նույն ոգով, նույն տոնով ու նույնաբովանդակ ճառերով` միայն այն տարբերությամբ, որ այս անգամ ելույթները համեմեցին էպոսից մեջբերումներով` հիշելով «քառսուն ջաղացի քարն ու քառսուն գոմշի կաշին»: Ընդ որում` այս անգամ հիմնական թիրախում ոչ թե Երեւանի ավագանու իշխող մեծամասնությունն էր` ՀՀԿ խմբակցությունը, այլ հենց իրենց նախկին թիմակիցները` «Երկիր ծիրանիից» մի կերպ ազատված Երեւանի ավագանու անդամներ Մնացական Պարակշիեւն ու Հայկ Պետրոսյանը: Եվ քանի որ Հ. Պետրոսյանը բացակա էր նիստից, ԵԾ-ական տիկնանց անձնական վիրավորանքներով ողողված թուքումուրի առյուծի բաժինը հասավ Մ. Պարակշիեւին: Ուշագրավ էր այն, որ նիստի ժամանակ, նախկին ԵԾ-ականը տիկնանց այդպես էլ չպատասխանեց, իսկ թե ինչո՞վ էր պայմանավորված, «Իրավունքը» պարզեց հենց ՄՆԱՑԱԿԱՆ ՊԱՐԱԿՇԻԵՎԻՑ:

Հայտնի են «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եւս 5 մասնակցի երգերը

– Այսպես ասեմ` շատ դժվար է մեկնաբանել իրենց վարքը: Ես, ցավոք սրտի, այդ գծով մասնագետ չեմ: Ավելի լավ իրենց վարքը կմեկնաբանեն մասնագետները: Կարծում եմ` հասկանում եք, թե ինչ մասնագետի մասին է խոսքը:

Ամեն դեպքում, ինչո՞ւ հնչեցված մեղադրանքներին ի պատասխան, ելույթ չունեցաք:

– Շատ կլինի իրենց, իսկ իրենք հենց դա էին ուզում: Բայց իրենք խեղճ մարդիկ են, որոնք օգնության կարիք ունեն, եւ դա փաստ է: Ծիծաղելի է իրենց վարքը:

Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության տիկնայք ասում են, որ Ձեր քվեարկությունը պայմանավորված է իշխող խմբակցության քվեարկությամբ...

– Բացարձակապես կապ չունի: Ես իմ կարծիքն ունեմ եւ էժանագին PR-ի համար չեմ եկել այստեղ:

– «Երկիր ծիրանին» նիստերի դահլիճում հայտարարում էր, թե Ձեր «հարցերը պետք է ինչ-որ կերպ լուծի»: Կկարողանա՞ք 2018-ին էլ դիմակայել այս ճնշումներին:

– Չեն կարող, թող փորձեն: Իրենք ոչ մի իրավական հիմք չունեն: Իրենց այսպիսի վարքը միայն իրենց է վնասում, դեռ չեն հասկանում, բայց իրենց խնդիրն է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА