ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բիթքոինի փոխարժեքը նվազել է 1.500 դոլարով

28.12.2017 15:16 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Բիթքոինի փոխարժեքը նվազել է 1.500 դոլարով

Աշխարհում ամենատարածված թվային արժույթի՝ բիթքոինի փոխարժեքը նվազել է 1.500 դոլարով. այժմ բիթքոինի փոխարժեքը հասել է 14.500 դոլարի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

CoinMarketCap պորտալի տվյալների համաձայն՝ բիթքոինն էժանացել է 10.4 տոկոսով՝ հասնելով 14.88 հազար դոլարի:

Հայաստանում սպառողական գների ինդեքսը նվազել է


Bitfinex բորսայում թվային արժույթի գինը նվազել է 13 տոկոսով՝ հասնելով 14.25 հազար դոլարի, իսկ GDAX–ում՝ 6.3 տոկոսով (14.43 հազար դոլար):

Coindesk կայքի տվյալների համաձայն՝ բիթքոինի արժեքն իջել է 6.5 տոկոսով՝ հասնելով 14.37 հազար դոլարի:

Նշվում է, որ վերլուծաբաններն ուշադրություն են դարձնում թվային արժույթների շուկայի անկայունությանը, մասնավորապես՝ բիթքոինի դեպքում:

«Ոչ ոք չգիտի այս բազային ակտիվի վերջնական արժեքը: Մենք չենք կարող կանխատեսել՝ արդյոք այն կարժենա զրո դոլար, միլիոն դոլար կամ դրանց արանքում մի բան», - Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում պատմել է American Institute for Economic Research-ի նախագահ Էդվարդ Սթրինգեմը:

Փորձագետների կարծիքով՝ մինչև տարվա վերջ բիթքոինի փոխարժեքը կարող է բարձրանալ և հասնել մինչև 17-17.500 դոլարի:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА