ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

2018-ին Խնկո Ապոր գրադարանը Մանկական գրքի 14-րդ տոնավաճառ կիրականացնի նոր շնչով

29.12.2017 15:05 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
2018-ին Խնկո Ապոր գրադարանը Մանկական գրքի 14-րդ տոնավաճառ կիրականացնի նոր շնչով

2018 թվականի փետրվարի 18-21-ը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը արդեն 14-րդ անգամ կիրականացնի մանկական գրքի տոնավաճառ։ Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում տեղեկացրեց գրադարանի տնօրեն ՌՈՒԶԱՆ ՏՈՆՈՅԱՆԸ։

«Գիշերային թռիչք».տեղի կունենա Էքզյուպերիի վիպակի հայերեն թարգմանության շնորհանդեսը

    «Այդ օրերին 3000-ից ավելի այցելուներ են գալիս գրադարան, տոնավաճառին զուգահեռ տարբեր միջոցառումներ ենք իրականացնում՝ հեքիաթապատումներ, կլոր սեղան քննարկումներ, զրույցներ»,-նշեց տնօրենը։

   Այս տարի տոնավաճառի կազմակերպիչները պատրաստվում են արտասահմանից հյուրեր հրավիրել, ովքեր կանցկացնեն վարպետաց դասեր տարբեր տարիքային խմբերի և տարբեր հետաքրքրություններ ունեցող անձանց համար, ինչպես նաև իրենց մայրենի լեզուներով հեքիաթ կպատմեն երեխաների համար։

   «Տոնավաճառում ներկայացվում է մանկապատանեկան գրականության ողջ դաշտը: Այն ասես տարվա ընթացքում վերոնշյալ գրականության հետ կապված կատարված աշխատանքի յուրօրինակ հաշվետվություն լինի»,-ընդգծեց Տուզան Տոնոյանը։

    Հրատարակիչները ներկայացված գրքերը տոնավաճառի ընթացքում  վաճառում են   20-30 տոկոս զեղչով։  Նախորդ տարիներին այն իրականացվել է Հրատարակիչների ասոցացիայի հետ համատեղ, այս տարի անցկացվելու է  IBBY Հայաստանի (Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի հայաստանյան մասնաճյուղ)-ի աջակցությամբ Արտբրիջ գրախանութում։

    Տոնավաճառի շրջանակներում գրադարանը հայտարարել է ստեղծագործական աշխատանքների մրցույթ 16-25 տարեկան ստեղծագործողների համար։

   «Մրցույթի նպատակն է նպաստել մանկագրության զարգացմանը, խթանել երիտասարդ հեղինակների հետաքրքրությունը մանկական գրքի նկատմամբ, ինչպես նաև հանրությանը ներկայացնել մանուկների համար ստեղծագործող պատանիներին և երիտասարդներին»,-ասաց Ռուզան Տոնոյանը։

   Մրցույթի արդյունքում լավագույնը ճանաչված ստեղծագործությունները մինչև տարեվերջ նախատեսվում է տպագրել մեկ գրքով։

   «Ցանկանում ենք՝ մրցույթը դարձնել ամենամյա: Դրա միջոցով մենք կարող ենք երիտասարդ մանկագիրների գտնել, խրախուսել և ինչ-որ չափով լրացնել դաշտում առկա բացը»,-նշեց գրադարանի տնօրենը:

   Նշենք, որ մրցութային աշխատանքները կարող են ներկայացվել հետրյալ ժանրերով՝ մանկական պատմվածք, հեքիաթ կամ բանաստեղծություն։ Աշխատանքները ներկայացնելու ժամկետը 2017թ․-ի դեկտեմբերի 15-ից մինչև 2018 թ․-ի հունվարի 25-ն է։

ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԻ 14-ՐԴ ՏՈՆԱՎԱՃԱՌՆ ԱՅՍ ՏԱՐԻ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ ՆՈՐ ՇՆՉՈՎ

ՀԵՐՄԻՆԵ ՂԱՐԻԲՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА