ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«2017 թվականին միախմբվելու կանգառներ չեղան». Հ. Մանուկյան

29.12.2017 16:42 ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«2017 թվականին միախմբվելու կանգառներ չեղան». Հ. Մանուկյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար, իրավաբան ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ամփոփել է 2017 թվականն ու բարեմաղթանքներ հղել գալիք տարվա կապակցությամբ, մասնավորապես` ընդգծելով. «2017 թվականին միախմբվելու կանգառներ չեղան, հայրենասիրությունը մնաց այն չափով, որքան հերիքում է ապրել խաղաղ ժամանակ: Այդ խաղաղ ժամանակի հայրենասիրությունն է, որ մարդն անցնում է սեփական գործերին՝ երկրի գործերը թողնելով ինչ-որ ավելի պատեհ, սուր զգացողություններ առաջացնող ժամանակի…Անհետաձգելի ոչինչ չհետաձգվեց, ամեն ինչ իր հսկողն ու պարտադրողն ուներ, երկրորդ ու երրորդ կարգի շտապեցնողների պակաս էլ չկար: Էլի առաջնային, երկրորդական, ռազմավարական ու հանապազօրյա անելիքները խառնվեցին ու անջատվեցին, առանց հերթի ու շարքով դասվորվեցին՝ մարդկանցից տանելով ժամանակ, նյարդեր, սթրեսներ ու այն ամենն ինչ միայն հիշողությամբ է վերականգնվում»:

Տոնական օրերի խառնաշփոթից օգտվել են տնտեսվարողները եւ խախտել օրենք

Ըստ Հ. Մանուկյանի, հետահայաց ամփոփումը դարձյալ պետք է անել մի քանի իրականությունում, որոնցում ապագան տեսնողների մի խումբ փողոցների անուններ էր ուզում փոխել, ներկան չհանդուրժողների մի խումբ փողոց դուրս գալու կոչեր էր անում, մի ստվար մաս էլ անցնում դառնում էր վիճելի անունով փողոցներով անտեղյակ, անտարբեր ու անարձագանք. «Փիլիսոփաների ու հաշվարկ անողների մի աննշան հատված մինչեւ տարվա սկիզբը ուր որ է գլխի է ընկնելու, որ տղամարդկանց աշխարհը հանարվոր չէ փոխել, որովհետեւ օրինակ դպրոցների, փողոցների, բոլոր ժամանակների հերոսների հիմնական մասը տղամարդկանց անուններ են կրում: Այդ աննշան մասը դրսի աշխարհի օգնությամբ ինչ-որ ընդունած օրենքներ անիմաստ կհամարի, զգուշացումներ ու հետեւություններ կանի, ցանցերում համախոհներ կգտնի ու կմոռանա…»:

ՀՀ արդարադատության նախկին նախարարի կարծիքով` 2017-ը հիմնականում 2018-ին սպասելով կառանձնանա՝ իր մեջ կրելով մարդկային հույսեր, ապրումներ, սպասումներ` այն նորի, կարեւորի եւ փոփոխության հանդեպ, որոնք գուցեեւ անմիջական անդրադարձ էլ չունենան, բայց մթնոլորտ ու տրամադրություն կփոխեն, մոտեցում ու հորիզոն կգծեն. «Թող 2018-ին իրականություն դառնան բոլոր հավանական նպատակները, ռեալ ու իրատեսական լինեն մարդկանց սպասումները, իսկ վերեւից օգնություն գա այն ժամանակ, երբ ամենաքիչն են սպասում, ինչպես սովորաբար լինում է…»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА