ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սառցե սիրտը» կոտրեց ավանդական «յոլկա» բեմադրելու կարծարտիպերը

29.12.2017 16:23 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Սառցե սիրտը» կոտրեց ավանդական «յոլկա» բեմադրելու կարծարտիպերը

Օրերս Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն իր 95-րդ թատերաշրջանը եզրափակեց «Սառցե սիրտը» հեքիաթ-մյուզիքլի առաջնախաղով՝ ԼԻԼԻ ԷԼԲԱԿՅԱՆԻ բեմադրությամբ: Լիլին ներկայացման իր առաջին մեծ «քննությունը» դրական էր ստացել իր դստեր կողմից. «Իմ աղջիկն արդեն նայել է ներկայացումը եւ պատկերացրեք, նա մե ժամ դիմացավ՝ նրան դուր է եկել»,- ասաց բեմադրիչն ու շեշտեց, որ ժամանակակից փոքրիկներին մեկ ժամ դահլիճում պահելու համար ընտրել է հենց ժամանակակից հեքիաթ. «Հենց դրա համար էլ այս ներկայացոմն ենք բեմադրել, որ այն լինի ժամանակակից լուծումներով, այն ինչ որ երեխան տեսնումէ  մուլտֆիլմում փորձել ենք հնարավորինս դա հասցնել ներկայացման մեջ»:

Փաշինյանի հետ հանդիպումից հետո Արմեն Սարգսյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ

Այնուամենայնիվ, «Սառցե սիրտը» կոտրեց ավանդական «յոլկա» բեմադրելու կարծարտիպերը, այդ մասին հաստատեց նաեւ Մայր թատրոնի տնօրեն ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ կարեւորելով, որ այս ներկայցումով վերջ կդրվի տարածված «յոլկա» ասվածին. «Իրականում պետք է փոխել թատերական բառապաշարում ընդունված «յոլկա անել» հասկացողությունը։ Այլևս «յոլկա» չենք անելու։ Պետք է շատ լուրջ մոտենալ մանկական ներկայացումներին: «Սառցե սիրտը» հեքիաթ-մյուզիքլը ներդրումներով ու թափված ջանքերով չի զիջում մեծերի համար բեմադրված գործերին»: 

Ի դեպ, ներկայացման առաջին խիստ հանդիսատեսի՝ փոքրիկների շարքերում նաեւ քանոնահար Մերի Մուսինյանն ու ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի զարմուհի Մարտա Ղամբարյանն էր, որոնց ներկայացման ժամանակ անձամբ ուղեկցում էր Ա. Ամիրյանը:

Վարդան Մկրտչյանը լրագրողների ուշադրութունը հրավիրելով այդ փաստի վրա շեշտեց.  «Չեմ հիշում մի դեպք, որ մշակույթի նախարարը ներկա լինի մանկական բեմադրության առաջնախաղին։ Սա արդեն շատ բան է ասում»։

Ներկայացման լուսանկարները՝ այստեղ

Առավել մանրամասն՝ տեսանյութում.

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА