ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռումինիայում ՀՀ դեսպանատանը տեղի է ունեցել ընդունելություն

29.12.2017 20:35 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ռումինիայում ՀՀ դեսպանատանը տեղի է ունեցել ընդունելություն

Ռումինիայում դեկտեմբերի 28-ին ՀՀ դեսպանատանը տեղի է ունեցել ընդունելություն Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների եւ ռումինահայ համայնքի անդամների ներկայությամբ։ Հանդիպմանը մասնակցել են Ռումինահայոց թեմի առաջնորդ Տ. Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանը, Ռումինիայի Հայերի Միության (ՌՀՄ) նախագահ, պատգամավոր Վարուժան Ոսկանյանը, ՌՀՄ փոխնախագահ, պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը, ՌՀՄ մասնաճյուղերի նախագահները, համայնքի տասնյակ անդամներ։ Հանդիպումը կրել է ոչ պաշտոնական բնույթ, որի ընթացքում նորանշանակ դեսպան Սերգեյ Մինասյանը ծանոթացավ եկեղեցու եւ համայնքի ներկայացուցիչների հետ ու քննարկումներ ունեցավ տարբեր հարցերի շուրջ։ Այս մասին տեղակացանք նորանշանակ դեսպանի ֆեյսբուքյան էջից:

ՀՅԴ երիտասարդները կոչ են անում Հայոց ցեղասպանության հիշատակի օրը համերաշխություն ցուցաբերել

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА