ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պուտինը Սարգսյանին ուղղված ամանորյա ուղերձում կոչ է արել զարգացնել եւ ամրապնդել դաշնակցային կապերը

30.12.2017 16:03 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Պուտինը Սարգսյանին ուղղված ամանորյա ուղերձում կոչ է արել զարգացնել եւ ամրապնդել դաշնակցային կապերը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ուղված ամանորյա ուղերձում վստահություն է հայտնել երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հետագա զարգացման մասին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Նախագահ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել է Հայաստանում ստեղծված իրավիճակը

«ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը, ինչպես անեւ Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ, ԱՊՀ եւ այլ միջազգային կառույցների շրջանակներում երկու երկրների քաղաքացիների օգտին, տարածաշրջանային անվտանգության կայունության շահերից ելնելով համագործակցությունը ապահովել»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Ուղերձում Պուտինը նաեւ ընդգծել է, որ վերջերս երկու երկրները նշել են երկու կարեւոր տարեթվեր` դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը եւ բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության պայմանագրի ստորագրման 20-ամյակը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА