ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

13 հազար տարվա բանտարկություն

30.12.2017 17:21 ՔՐԵԱԿԱՆ
13 հազար տարվա բանտարկություն

Թայլանդի բնակիչ Պուդիտ Կիտիտադիլոկը դատապարտվել ֆինանսական բուրգ ստեղծելու եւ այդ կերպ՝ խարդախության միջոցով մարդկանց փողերը յուրացնելու մեղադրանքով: Խարդախին հաջողվել է խաբել մոտ 40 հազար մարդու՝ գրպանելով աստղաբաշխագան գումար՝ 160 միլիոն դոլար: Եվ պատիժն էլ նույնքան աստղաբաշխական է՝ 13 հազար տարվա կալանք: Չնայած՝ թայլանդցու բախտը բերել է. անկեղծ խոստովանության համար նրա պատիժը կրճատվել է 6,6 հազար տարով:

Ով եւ ինչպես է հայտնվել համագյուղացու տանը մահացած` մանրամասներ Մխչյանում կատարված արտակարգ դեպքից

Սակայն, չնայած այս ֆանտաստիկ ժամկետներին, Կիտիտադիլոկը փաստացի անազատության մեջ 20 տարուց ավելի չի գտնվի: Բանն այն է, որ հազարավոր տարիների կալանք թույլատրող թայլանդյան օրենսդրությունը մեկ այլ առանձնահատկություն էլ ունի. յուրաքանչյուր մեղադրանքի համար անձը չի կարող 10 տարուց ավել բանտարկված մնալ: Եվ քանի որ Կիտիտադիլոկը դատապարտվել է ընդամենը երկու մեղադրանքով, 13 հազար տարվա փոխարեն նա 20 տարուց ավել չի կարող նստել:

Վարդինե Սարգսյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА