ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեզ հետ անհնար եւ անիմաստ է խոսել ուժի դիրքերից. Լեւոն Մնացականյան

30.12.2017 22:05 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ
Մեզ հետ անհնար եւ անիմաստ է խոսել ուժի դիրքերից. Լեւոն Մնացականյան

Մեզ հետ անհնար  եւ անիմաստ է խոսել ուժի դիրքերից: Այս մասին նշված է Ամանորի առթիվ Աարցախի ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանի շնորհավորական ուղերձըում:

Նիկոլը հույսեր է կապում Կարեն Կարապետյանի հետ

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Անցնող տարին մեկ անգամ եւս հնարավորություն է ընձեռում վերագնահատել 2017-ի ընթացքում մեր ունեցած ձեռքբերումներն ու բացթողումները եւ ըստ այդմ կատարել համապատասխան հետեւություններ: Արձանագրված հաջողությունների շարքում, թերեւս, ամենակարեւորը մեր 26-ամյա հանրապետության անկախության եւ պետականության ամրապնդման ուղղությամբ կատարված շարունակական աշխատանքն էր, եւ դրան զուգահեռ, նրա զինված ուժերի կատարելագործումը: Հանգամանք, որը պայմանավորված է առաջին հերթին մեր ժողովրդի եւ բանակի անխախտ միասնությամբ:

Այսօր  բանակի յուրաքանչյուր զինվոր եւ սպա լավ է հասկանում իր առաքելությունը: Գիտակցում է, որ իրեն է վստահված Հայրենիքի՝ արյամբ գծված սահմանների պաշտպանությունը:

Այս տարվա փետրվարի 24-ին եւ 25-ին լարվածության աստիճանը առաջնագծում կրկին բարձր էր եւ հնարավոր էր, որ տեղային նշանակության գործողությունները վերածվեին լայնամասշտաբ պատերազմի, սակայն հայ զինվորի աչալրջության ու խիզախության շնորհիվ հերթական անգամ կարողացանք ձախողել հակառակորդի՝ հեռուն գնացող նպատակները, ու եւս մեկ անգամ փաստեցինք, որ մեզ հետ անհնար  եւ անիմաստ է խոսել ուժի դիրքերից:

Սակայն հաջողություններն ու ձեռքբերումներն ինքնահանգստացման առիթ չեն ստեղծում: Ապավինելով համայն աշխարհի հայության ներուժին, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հաղթանակները ուղեկցեն մեզ նաեւ այսուհետ:

Ավարտելով խոսքս, թույլ տվեք բանակի հրամանատարության եւ անձամբ իմ անունից հավաստիացնել, որ հանրապետության զինված ուժերը մշտապես պատրաստ են իրականացնելու մեր ժողովրդի անվտանգության ապահովման պատվավոր առաքելությունը եւ, միաժամանակ, շնորհավորել Պաշտպանության բանակի ողջ անձնակազմին, Արցախյան ազատամարտում եւ ապրիլյան քառօրյա պատերազմում նահատակված եւ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին ու ողջ հայությանը  գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Թող յուրաքանչյուրիս համար 2018 թվականը լինի համազգային իղձերի եւ նպատակների իրագործման տարի:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА