ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ամանորյա չիզքեյք՝ Baileys լիկյորով և շոկոլադե փշրանքով

31.12.2017 11:16 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Ամանորյա չիզքեյք՝ Baileys լիկյորով և շոկոլադե փշրանքով

Էներգետիկ արժեքը մեկ չափաբաժնում

Կալորիականություն – 1456 կկալ

Սպիտակուցներ – 18.6 գ

Շոկոլադե ֆոնդյու

Ճարպեր – 118.6 գ

Ածխաջրեր – 87.1 գ

Բաղադրիչներ

  1. Կարագ – 100 գ
  2. Բիսկվիթային թխվածքաբլիթ – 250 գ
  3. Լիկյոր Baileys – 25 մլ
  4. Պանիր Ֆիլադելֆիա – 600 գ
  5. Սերուցք (40 տոկոսանոց) – 500 մլ
  6. Շաքարի փոշի – 100 գ
  7. Կակաո՝ ըստ ճաշակի
  8. Քերած շոկոլադ – 100 գ

Պատրաստման եղանակը

  1. Տապակի մեջ հալեցնել կարագը, ավելացնել փշրած թխվածքաբլիթը և լավ խառնել՝ մինչև միասեռ զանգված ստանալը:
  2. Վերցնել կրակից: 18 սմ տրամագծով կաղապարը պատել պերգամենտով և վրան տարածել ստացված զանգվածը: Ուղղել և դնել սառնարանը մոտ 1 ժամ:
  3. Այդ ընթացքում թասի մեջ մի փոքր հարել պանիրը, հետո ավելացնել լիկյորը, շաքարի փոշին, 300 մլ սերուցք և շոկոլադե փշրանք: Զգուշությամբ խառնել և դրանով ծածկել թխվածքաբլիթային շերտը:
  4. Դնել սառնարանը ևս 2 ժամ:
  5. Մատուցելուց առաջ լավ հարել մնացած սերուցքը և զարդարել տորթը: Վրան կակաո շաղ տալ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА