ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սպիտակ լոբով պատրաստված փխրուն տորթ

31.12.2017 22:28 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Սպիտակ լոբով պատրաստված փխրուն տորթ

Ով առաջին անգամ փորձում է այս տորթը, չի կարողանում հասկանալ, թե ինչից է այն պատրաստված, իսկ հետո ուղղակի սիրահարվում է դրան:

«Երեւույթը էսթետիկապես շատ տհաճ է, բայց միջատը, որը հայտնաբերվել է  վարունգի մեջ, բացարձակ վնասակար չէ առողջության համար»

Բաղադրիչներ

1. Սպիտակ լոբի – 1 բաժակ
2. Շաքարավազ – 1.5 բաժակ
3. Վանիլին
4. Մանր պաքսիմատ – 0.5 բաժակ
5. Ձու – 6 հատ
6. Աղ – 1 պտղունց
7. Կաթ – 1 բաժակ
8. Օսլա – 2 ճ/գ
9. Կարագ – 150 գ

Պատրաստման եղանակը

1. Լոբին թրջել և թողնել մեկ գիշեր, հետո եփել՝ մինչև պատրաստ լինելը, և բլենդերի օգնությամբ խյուս դարձնել:
2. Ձվի 5 դեղնուցը հարել մեկ բաժակ շաքարավազի հետ:
3. Ձվի 5 սպիտակուցները լավ հարել՝ ավելացնելով 1 պտղունց աղ:
4. Լոբու խյուսին ավելացնել դեղնուցները և պաքսիմատը, խառնել:
5. Հետո ավելացնել հարած սպիտակուցը և զգուշությամբ գդալով խառնել՝ ներքևից վերև:
6. Խմորը լցնել պերգամենտով պատած մեծ տապակին, հարթեցնել:
7. Թխել նախապես տաքացրած ջեռոցում՝ մինչև մի փոքր կարմրելը:
8. Պատրաստի շերտը տեղավորել տախտակին, հանել պերգամենտը, կտրել 4 մասի (կողքերից կտրել՝ վրան շաղ տալու համար):
9. Կրեմի համար մնացած ձուն հարել շաքարավազի մնացորդի և վանիլինի հետ, հետո ավելացնել կաթը և օսլան: Զանգվածով կաթսան դնել կրակի վրա և անընդհատ խառնել՝ մինչև մի փոքր պնդանալը:
11. Թողնել որ սառչի, ավելացնել փափուկ կարագը, լավ հարել՝ մինչև միասեռ և հարթ զանգված ստանալը:
12. Ստացված կրեմով պատել շերտերը, զարդարել ըստ ցանկության, մեկ գիշեր պահել սառը տեղում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА