ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Նաեւ մեր նյարդերի վրա են ազդում». Դավիթ Խաժակյանը՝ «Երկիր ծիրանիի» մասին

30.12.2017 23:17 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Նաեւ մեր նյարդերի վրա են ազդում». Դավիթ Խաժակյանը՝ «Երկիր ծիրանիի» մասին

Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը, ինչպես եւ խոստացել էր, ողջ տարին դժոխային աշխատանքային իրավիճակ ստեղծեց քաղաքապետարանում: Եվ այս տարվա վերջին Երեւանի ավագանու նիստն էլ բացառություն չէր: Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը բարձրախոսով աղմկում էր ո՛չ հետեւելով կանոնակարգին, ո՛չ էլ հերթին: Ստեղծված լարված մթնոլորտը նաեւ Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար ԴԱՎԻԹ ԽԱԺԱԿՅԱՆԻ նյարդերի վրա ազդեցություն ունեցան, եւ նա դիմեց «Երկիր ծիրանիին». «Ձեր դժոխքի ծրագիրը մեզ վրա էլ է ազդում, բայց կարծում եմ` դուք դա չեք ուզում»: Արված անկեղծ խոստովանության մասին, «Իրավունքը» զրուցեց հենց Դ. Խաժակյանի հետ` հետաքրքրվելով արդյոք ավելի հեշտ է իշխող ՀՀԿ-ի հետ համագործակցել, թե՞ ընդդիմադիր գործընկեր «Երկիր ծիրանիի»:

Կառավարությանն ուղղված անխնա մեղադրանքները ԱԺ-ում կրկին մնացին անարձագանք

– Մենք առաջին իսկ նիստի օրվանից ասել էինք, որ բաց ենք համագործակցության համար եւ պատրաստակամ ենք միասին աշխատելու: Եվ գործի բերումով պարբերաբար դիմում էինք քաղաքապետին` այս կամ այն հարցի շուրջ առաջարկներ ներկայացնելով: Այդ առաջարկների մի մասն ընդունվել է, մյուս մասը` ոչ, բայց որոշակի գործընթաց կա: Ցավոք սրտի, «Երկիր ծիրանի» խմբակցությունը մեզ ընդառաջ չեկավ եւ իր ապակառուցողական գործունեությամբ բերեց նրան, որ այսօր, կարծես, մարդիկ այլեւս հետաքրքված չեն իրենց անբովանդակ, նույնանման ելույթներով: Եվ նիստի ժամանակ այդ դժոխքի մասին նշելով` նկատի ունեի, որ փորձելով ՀՀԿ-ի նյարդերի վրա ազդել, նաեւ մեր եւ դիտողների նյարդերի վրա են ազդում: Այստեղ հարցն ամենեւին քաղաքական դիրքորոշումների մասին չէ: Մենք պատրաստ ենք երկար լսելու իրենց բոլոր քաղաքական դիրքորոշումները, բայց իրենք նույն տեքստը անընդհատ կրկնում են եւ պարզապես, եթերաժամանակ լրացնում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА