ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Միհրան Հակոբյանը հավատում է Ամանորի հրաշքներին

31.12.2017 00:03 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Միհրան Հակոբյանը հավատում է Ամանորի հրաշքներին

Ուղիղ 24 ժամ անց հրաժեշտ կտանք 2017-ին` Աքաղաղի տարուն եւ կդիմավորենք 2018-ը՝ դեղին Շան տարին: Ամանորին ընդառաջ «Իրավունքը» զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դասախոս, քաղաքագետ ՄԻՀՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ:

ՀՀ նախագահի պաշտոնի համար Արմեն Սարգսյանի թեկնածությունը հնարավոր է քննարկվի․ ՀՀԿ

Պարոն Հակոբյան, որտե՞ղ եւ ինչպե՞ս եք պատրաստվում նշել Ամանորը:

– Ինչպես միշտ տանը` բարեկամների, ընկերների, հարազատների շրջապատում: Ընտանեկան միջավայրում Ամանորն անցկացնելն արդեն ավանդույթ է դարձել իմ ապրած 33 տարիների ընթացքում:

Առհասարակ, ի՞նչ կենացներով եւ ինչո՞վ է առանձնանում Ձեր Ամանորը:

– Կենացներ առանձնապես չեմ սիրում ո՛չ ասել, ո՛չ լսել: Ուղղակի, Ամանորը դեռ մանկուց իմ ամենասիրած տոնն է, ու նախընտրում եմ տանը նշել: Այն եւս մեկ առիթ է՝ հարազատներին տեսնելու, ընկերների հետ շփվելու, սեղան նստելու, հեռուստացույց դիտելու: Ի վերջո, երկար, լարված աշխատանքային տարվանից հետո` սա հնարավորություն է՝ հանգիստն անցկացնելու ընտանեկան, ընկերական միջավայրում:

Օրենսդրական աշխատանքը թույլ տվե՞ց Ամանորի գնումներին մասնակցելու, նվերներ ընտրելու հարցում:

– Նվերներ դեռ չեմ հասցրել գնել, բայց կարծում եմ` անպայման կհասցնեմ, դա առանձնապես մեծ խնդիր չէ: Այլ գնումների հետ կապված` երբեք ինքս չեմ զբաղվել դրանով, միշտ զբաղվել է մայրս, հիմա՝ կինս:  Ընտանիքում աշխատանքների բաժանման մեջ իմ գործառույթներում դա չի մտնում:

Ձմեռ պապին ու Ամանորի գիշերվա հրաշքներին հավատո՞ւմ եք:

– Իհարկե, հավատում եմ, եւ կարծում եմ` այն ցանկությունները, նպատակները եւ երազանքները, որ դեկտեմբերի 31-ին՝ ժամը 00:00-ին մարդիկ իրենց մտքում պահում են եւ խնդրում Աստծուն, այն անպայման իրականանում է:

Ի՞նչ է այս տարի Միհրան Հակոբյանն ուզել Ձմեռ պապից:

– Այդ մասին չեմ ասի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА