ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արտաշատում սպանել են 28–ամյա երիտասարդի. կասկածյալը ձերբակալված է

31.12.2017 09:23 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Արտաշատում սպանել են 28–ամյա երիտասարդի. կասկածյալը ձերբակալված է

Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում, Արտաշատի բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայի հարվածների հետևանքով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ տղա:

Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Վերին Արտաշատ գյուղի բնակիչ, 28-ամյա Գրիգոր Իսրայելյանն է, ով հիվանդանոց էր տեղափոխվել Վերին Արտաշատ-Բերդիկ գյուղերի խաչմերուկից:

Նրան սպանելու կասկածանքով Արտաշատի ոստիկանները տաք հետքերով բերման են ենթարկել համագյուղացի, 27-ամյա Ցոլակ Սիմոնյանին, ով տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժին: Սպանություն կատարելու կասկածանքով Ց. Սիմոնյանը ձերբակալվել է:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, սպանվածի մարմնի վրա կա դանակի 4 հարված: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր.օրի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Նորքի շուկայում 61-ամյա տղամարդուն սպանած կասկածյալը հայտնաբերվել է. հայտնի է շարժառիթը

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА