ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արտակարգ իրավիճակ Նուբարաշենի հոգեբուժարանում. 3 կանայք ծեծել են իրար

31.12.2017 20:27 ՔՐԵԱԿԱՆ
Արտակարգ իրավիճակ Նուբարաշենի հոգեբուժարանում. 3 կանայք ծեծել են իրար

Երեկ ՝ դեկտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 23:20-ի սահմաններում Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցից Ոստիկանության Էրեբունի բաժին ահազանգ է ստացվել, որ նշված հիվանդանոցի 1-ին բաժանմունքում փորձաքննության մեջ գտնվող կանանց միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել:

Լրագրողին ծեծելու գործին դատախազությունը ընթացք է տվել

Հոգեբուժարան մեկնած ոստիկանները պարզել են, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել Արարատի մարզի Այգեզարդ գյուղի բնակիչ, 43-ամյա Է.Գ.-ի, Չարենցավան քաղաքի բնակիչ, 26-ամյա Ա.Բ.-ի եւ Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի բնակիչ, 57-ամյա Ս.Մ.-ի միջեւ, որի ժամանակ նշված անձինք փայտերով եւ ոտքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություներ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА