ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«2018-ի ամենանորաձեւ գույնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի խորհրդանշանի գույնն է»

31.12.2017 19:22 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«2018-ի ամենանորաձեւ գույնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի խորհրդանշանի գույնն է»

Դեռեւս 20 օր առաջ աշխարհահռչակ Պանտոնը  հայտարարել է, որ 2018-ի ամենանորաձեւ գույնը մանուշակագույնն է, ընդ որում՝ հենց այն երանգը, ինչպիսին  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի  խորհրդանիշն է: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում նշեց նորաձևության քննադատ, նկարիչ-մոդելավորող եւ արվեստագետ ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆԸ:

«Սա Արմեն Սարգսյանին նախագահի աթոռն առաջարկելու երկրորդ փորձն է»

Հիշեցնենք, որ Պանտոնը աշխարհում շատ հայտնի ընկերություն է, որը ամեն տարի ներկայացնում է տարվա գույները՝ ճշգրիտ եւ ստուգաբանված վերլուծությամբ: Այն համարվում է գույների տեխնոլոգիական մասնագիտացված կենտրոն եւ յուրաքանչյուր տարի արտադրում է գունային սանդղակներ, որոնք օգտագործվում են տարբեր ոլորտներում՝ տպագրության, գունավոր ներկերի, գործվածքների, պլաստիկի, նորաձեւության եւ ճարտարապետության մեջ: Ամբողջ աշխարհի հետ Պանտոնը  խոսում է գույների լեզվով, որը փոխանցում է շղթայաբար դիզայներին ու արտադրողին, գնորդին ու վաճառողին: Ավելին՝ Պանտոնը վաճառում է հատուկ գունային սանդղակներ-ուղեցույցներ ու  գունային նմուշներ, որոնք ամեն տարի պետք է թարմացվեն, քանի որ ժամանակի ընթացքում տպագրական գույները փոփոխության են ենթարկվում: Դրանք բաղկացած են 2100  երանգից, որոնք օգտագործվում են նորաձեւության մեջ դիզայներների կողմից: 

Ի դեպ, նորաձեւության քննադատ Ա. Երիցյանը կողմնակից չէ նրան, որ տարվա նորաձեւությունը փորձում են համապատասխանեցնել նրան, թե այդ տարի ինչ կենդանակերպի տարի է:

«Մենք չինացիներ չենք, որ մեզ համար դեղին Շան տարի լինի, մեզ համար 2018 թվականն է՝ հայերի թվարկության 4400 եւ ավելի թիվը: Իսկ ինչ վերաբերում է չինացիներին, նրանց Նոր տարին սկսվում է հունվարի վերջին եւ փետրվարի սկզբին: Այնպես որ, պետք չէ ընկնել դեղին Շան հետեւից: Հագե՛ք կարմիր, այն միշտ սիրուն է եւ բոլոր ազգերին էլ սազում է», - խորհուրդ տվեց նկարիչ-մոդելավորողը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА