ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լեւոն Արոնյան. 2017-ը շատ զբաղված ու լավ տարի էր ինձ համար

31.12.2017 22:44 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՍՊՈՐՏ
Լեւոն Արոնյան. 2017-ը շատ զբաղված ու լավ տարի էր ինձ համար

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը երկրպագուներին շնորհավորել է Ամանորի կապակցությամբ:

«2017-ը շատ զբաղված ու լավ տարի էր ինձ համար: Բոլորիդ մաղթում եմ 2018 թվականին լինել հաջողակ, ինչպիսին ես էի իմ ամուսնության ժամանակ, երջանիկ, ինչպիսին աշխարհի գավաթի խաղարկությունում հաղթելուց հետո էի, եւ տոկուն, ինչպիսին ես մրցաշարերից շատերի ժամանակ էի: Շնորհավոր Նոր տարի եւ Սուրբ ծնունդ»,- ֆեյսբուքյան էջում գրել է 35-ամյա գրոսմայստերը:

IFFHS. «Ռեալը»` 2017 թվականի լավագույն ակումբ

Հիշեցնենք, որ այս տարի Լեւոն Արոնյանը հաղթել է մի քանի հեղինակավոր մրցաշարերում, ինչպես նաեւ դարձել է աշխարհի գավաթակիր՝ նվաճելով նաեւ աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի ուղեգիր: Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսեին հաջորդ մրցակիցը հայտնի կդառնա 2018-ի մարտին Բելինում կայանալիք մրցաշարում: Դեկտեմբերի 26-30-ը Արոնյանը Սաուդյան Արաբիայում մասնակցեց նաեւ արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի առաջնություններին: Արագ շախմատում նա գրավեց 29-րդ տեղը, իսկ բլիցում 5-րդն էր:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА