ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հունաստանում 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

02.01.2018 17:20 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հունաստանում 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Այսօր Հունաստանի հյուսիսում՝ Մակեդոնիայի հետ սահմանի մոտակայքում, 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ԱՄՆ Երկրաբանական ծառայությանը (USGS)։

ԱՄՆ-ն կունենա զինված ուժեր, որոնք նախկինում չի ունեցել. Թրամփ

Նշվում է, որ ստորգետնյա ցնցումներն արձանագրվել են տեղական ժամանակով ժամը 04:24-ին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ռոդոպոլիս քաղաքից 12 կիլոմետր դեպի արևմուտք ընկած հատվածում: Երկրաշարժի օջախը գտնվել է վեց կիլոմետր խորության վրա:

Երկրաշարժի հետևանքով զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА