ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքական բանտում «անվտանգության նկատառումներով» արգելվել է «Փոքրիկ իշխանը» գիրքը

03.01.2018 13:49 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրքական բանտում «անվտանգության նկատառումներով» արգելվել է «Փոքրիկ իշխանը» գիրքը

Դիրաբեքիրի փակ ռեժիմի բանտերից մեկում արգելվել են մի շարք գրքեր, որոնք ուղարկվել են այդ կալանավայրում ազատազրկման մեջ գտնվող Մահսում Քոյունին: Այս մասին հայտնում է թուրքական T24-ը:

Թուրքական «Haberturk» հեռուստաընկերության եթերում մարդկանց բացատրել են, թե ինչպես փորել և գտնել հայերի ոսկիները

Ուշագրավ է, որ արգելված գրքերի շարքում են նաև «Ռոբինզոն Կրուզոն», «Փոքրիկ իշխանը», «Ալի Բաբան և 40 ավազակները», «Փիթեր Փենը», «Թոմ Սոյերը»:

Բանտի տնօրինությունը գրքերը կալանավորվածին չտրամադրելու հիմնավորում է նշել այն, թե դրանք կարող են «վտանգի ենթարկել բանտի անվտանգությունը»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА