ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հունվարի 3-ը Կոկտեյլների ձողիկի ծննդյան օրն է

03.01.2018 12:09 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ
Հունվարի 3-ը Կոկտեյլների ձողիկի ծննդյան օրն է

Հունվարի 3-ին աշխարհում արտասովոր տոն են նշում՝ Կոկտեյլների ձողիկի ծննդյան օրը։ Ձողիկը խողովակի տեսքով հարմարանք է, որով կարելի է խմել ցանկացած ըմպելիք։

Հունվարի 17-ի աստղագուշակ

Ի սկզբանե, կոկտեյլների ձողիկները պատրաստում էին ծղոտից, ավելի ճիշտ՝ հատիկավոր կուլտուրաների սնամեջ ցողուններից , հայտնում է Calend–ը։ 

Կոկտեյլի համար առաջին արհեստական ձողիկը ստեղծել է ամերիկացի ձեռներեց Մարվին Սթոունը, թղթե ծխախոտային մուշտուկների արտադրամասի սեփականատերը։

1988-ի հունվարի 3-ին Մարվին Սթոունը պատենտավորել է իր գյուտը՝ Վաշինգթոնի պատենտի բյուրոյում ստանալով կոկտեյլներ եւ այլ հեղուկներ ըմպելու թղթե ձողիկի № 375962 պատենտը: Իսկ արդեն 1890-ին այդ ձողիկների արտադրությունը դարձել է նրա հիմնական բիզնեսը, ընդ որում՝ սկզբնական շրջանում ձողիկները ձեռքով էին պատրաստում։ Միայն 1906 թվականին է ստեղծվել թղթե ձողիկների արտադրման ավտոմատ սարքը։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА