ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Անչափահասը սպանել է իր սիրած աղջկա ծնողներին, որոնք արգելել են իրենց հանդիպել

03.01.2018 15:00 ԻՐԱՎՈՒՆՔ
Անչափահասը սպանել է իր սիրած աղջկա ծնողներին, որոնք արգելել են իրենց հանդիպել

17-ամյա պատանուն առաջադրվել է իր սիրած աղջկա ծնողներին սպանելու մեղադրանք: Սպանությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ աղջկա ծնողները արգելել են անչափահասներին հանդիպել: Բանն այն է, որ ամուսնական զույգն իմացել է, որ իրենց դստեր ընտրյալը նեոնացիստական հայացքներ ունի, որից հետո նրանք խնդրել են դադարեցնել շփումը, հաղորդում է People-ը:

Սպանել են ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի փոխնախագահին

Ֆերֆաքս օկրուգի ոստիկանության տվյալներով, անչափահասը, որի անունը չի հրապարակվում, սպանել է 48-ամյա Սքոթ Ֆրիկերին ու 43-ամյա Բաքլի Կուն-Ֆրիկերին նրանց սեփական տանը: Դրանից հետո նա փորձել է ինքնասպան լինել, սակայն նրա մոտ դա չի ստացվել: Այժմ նա գտնվում է հիվանդանոցում՝ ոստիկանների ու բժիշկների հսկողության ներքո:

Անչափահասի հակասեմիտական հայացքների մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ Բաքլին գտել է Թվիթերում նրա ակաունտը: Սոցցանցերում պատանին պաշտպանել է Հիտլերին, «սպիտակ հեղափոխության» կոչ արել և հակասեմիտական ու հոմոֆոբիական արտահայտություններ արել:

Չնայած դրան՝ 16-ամյա աղջիկը այնքան ուժեղ է վրդովվել իր բոյֆրենդի հետ շփվելու արգելքից, որ անգամ հրաժարվել է ուտելիքից: Արդյունքում ամբողջ ընտանիքը հավաքվել է, որպեսզի բացատրի աղջկան, թե ինչու չարժե հանդիպել նման մարդու հետ, և աղջիկը համաձայնել է նրանց հետ: Սակայն երբ ծնողները մտել են աղջկա սենյակ, նրանք այնտեղ տեսել են անչափահասին: Սքոթը խնդրել է նրան դուրս գալ և երբեք չվերադառնալ: Կոնֆլիկտի ընթացքում պատանին հանել է ատրճանակը և իր սիրած աղջկա աչքի առաջ մի քանի կրակոց արձակել

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА