ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մակրոնը Իրանի նախագահին հորդորել է ցուցաբերել զսպվածություն

03.01.2018 17:25 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մակրոնը Իրանի նախագահին հորդորել է ցուցաբերել զսպվածություն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ժամանակ կոչ է արել Իրանի նախագահ Հասան Ռուհանիին զսպվածություն ու հանգստություն պահպանել հանրապետությունում զանգվածային անկարգությունների ֆոնին։ Այս մասին հայտնել են Ելիսեյան պալատի մամլո ծառայությունում։

Լավրովը և Զարիֆը քննարկել են Սիրիայի իրավիճակը և Իրանի միջուկային համաձայնագիրը

Ֆրանսիայի նախագահը նաեւ անհանգստություն է արտահայտել՝ կապված բողոքի ակցիաների ժամանակ զոհվածների թվի հետ։ Բացի այդ, երկու երկրների առաջնորդները որոշել են ավելի ուժ ժամկետ տեղափոխել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանի այցն Իրան։

Ավելի վաղ Հասան Ռուհանին դիմել էր Մակրոնին, որպեսզի Ֆրանսիայի նախագահը միջոցառումներ ընդունի ընդդեմ Ֆրանսիայում բնակվող Իրանի քաղաքական հակառակորդների խմբի։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА