ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իսրայելական եւ ադրբեջանական հետք`Իրանի  հակաիշխանական ցույցերի հետեւում

03.01.2018 18:30 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իսրայելական եւ ադրբեջանական հետք`Իրանի  հակաիշխանական ցույցերի հետեւում

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆԸ չի բացառում, որ

«Իրանում ստեղծված խժդժությունների մեջ Թուրքիան իր դերակատարությամբ անմասն չի մնացել». Իրանի մեջլիսի հայազգի պատգամավոր

Իրանում հակաիշխանական ցույցերն ունենան իսրայելական հետք. «Ըստ այս սցենարի, մերձավորարեւելյան տարածաշրջանում Իսրայել - Իրան հակամարտությունը Իսրայելը փորձում է տեղափոխել Իրանի տարածք` ապակայունացնելով երկրի ներքաղաքական իրադրությունը: Սա տրամաբանորեն անհամեմատ արդյունավետ մարտավարություն է, առավել թիրախային, քան թե շահերի բախման պայքարը տարածաշրջանային այս կամ այն օջախում: Այս առումով Իրանն ունի մտահոգվելու հիմքեր մասնավորապես Ադրբեջանի ուղղությամբ, որտեղ իսրայելական կողմը տիրապետում է լուրջ մարդկային, հետախուզական, տեխնիկական, օպերատիվ կառավարման ռեսուրսների: Չպետք է բացառել, որ Իրանում հակաիշխանական ցույցերի հրահրման ու կազմակերպման հարցում գործի է դրվել նաեւ ադրբեջանական ուղղությամբ իսրայելական նշյալ ներուժը»,-ասում է Կ. Վերանյանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА