ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչո՞ւ է մարդկանց դժվար դիմակայել ամանորյա ուտեստների գայթակղությանը

03.01.2018 13:26 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Ինչո՞ւ է մարդկանց դժվար դիմակայել ամանորյա ուտեստների գայթակղությանը

Քչերին է հաջողվում դիմանալ ամանորյա ճաշատեսակներին՝ մարդկանց մեծ մասը այս ճաշատեսակներից չի հրաժարվում, եթե նույնիսկ խիստ դիետայի է հետեւում: Օքսֆորդի համալսարանից պրոֆեսոր Քամմի Քրոլիկը  պատմել է, թե ինչու են գլինտվեյնը, կարկանդակները եւ լոռամրգի սոուսով հնդկահավը, որոնք շատ երկրներում պատրաստվում են Ծննդյան եւ Ամանորի տոներին, մարդկանց համար այդքան գայթակղիչ:

Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը

Նրա կարծիքով՝ ամանորյա մի շարք ճաշատեսակների գայթակղիչ լինելը կարելի բացատրել շաքարի, ճարպի եւ աղի համադրությամբ: Օրինակ՝ գլինտվեյնը պատրաստվում է անիսոնի, հիլի եւ մեխակի հավելմամբ: Հենց համեմունքների պատճառով անհնար է մեկ գավաթով բավարարվել: Իր հերթին, հնդկահավի համադրումը լոռամրգի սոուսին բավականին հետաքրքիր համ է ստեղծում: Եվ այս համադրությունը շատ ավելի գրավիչ է, քան սոուսն ու հնդկահավն առանձին-առանձին:

Ճաշատեսակների գրավչությունն ու չափից շատ ուտելու վտանգը իրար կապված են: Այստեղ առանցքային տարրը ուրախությունն է եւ հաճույքը: Համային խառը համադրությունները այս տեսակետից բուռն արձագանք են առաջացնում, քան, օրինակ, սովորական կաղամբը: Էֆեկտն առանձնապես ուժեղ է աղիի եւ քաղցրի համադրության դեպքում: Համերը փոփոխելու պատճառով մարդն ավելի շատ է ցանկանում ուտել, նույնիսկ եթե գերհագեցել է: Սա է պատճառը, որ շատերը միշտ աղանդեր են վերցնում կուշտ ճաշից հետո:

Հետաքրքիր է, որ ինչպես ցույց են տվել նախկինում կատարված հետազոտությունները, աղի կարամելը աշխարհում ամենագրավիչ համադրությունն է շաքարի, աղի եւ ճարպի յուրահատուկ խառնուրդի պատճառով: Աղը նվազեցնում է մթերքների դառնությունը եւ սաստկացնում քաղցրությունը:

Փորձագետներն ընդգծում են, որ վնասակար մթերքները միացությունների ճողփյուն են առաջացնում, որոնք տրամնադրությունը լավացնում են. շաքարը, աղը եւ ճարպը խթանում են ուղեղի պարգեւատրման կենտրոնը: Այս էֆեկտը կարելի է համեմատել հերոինի էֆեկտի հետ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА