ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Էրդողանը կմենի Ֆրանսիա

03.01.2018 13:09 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Էրդողանը կմենի Ֆրանսիա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 5-ին այցով Փարիզ կժամանի, փոխանցում է AFP-ն:

Այցի շրջանակում նա կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Սպասվում է, որ կողմերը կքննարկեն հարցերի լայն շրջանակ՝ սկսած Սիրիայի իրավիճակից մինչեւ երկկողմ առեւտրային հարաբերությունները: Ֆրանսիական կողմը նաեւ մտահոգություն կհայտնի՝ կապված Թուրքիայում մարդու իրավունքների իրավիճակի հետ: Բանակցությունների օրակարգում են Թուրքիայի եւ ԵՄ-ի հարաբերությունները. «Ֆրանսիայի հետ մտերմանալով՝ Թուրքիան ցանկանում է ԵՄ-ին անդամակցության (գործընթացին) նոր խթան հաղորդել»,- նշել է Թուրքիայի արտաքին քաղաքականության վերաբերյալ գրքի հեղինակ պրոֆեսոր Ջանա Ջաբուրը: Նրա խոսքով՝ այս պահանջը սրվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց հետո Անկարայի եւ Վաշինգթոնի հարաբերությունների լարվածությունը հաշվի առնելով:

Մարգարիտա Սիմոնյանը Մակրոնին խորհուրդ է տվել ուշադիր վերընթերցել սահմանադրությունը

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА