ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ջիգարխանյանը չի հաշտվել նախկին կնոջ հետ

03.01.2018 17:32 ՄՇԱԿՈՒՅԹ
Ջիգարխանյանը չի հաշտվել նախկին կնոջ հետ

Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանի փաստաբան Եվգենի Պարֆյոնովը լրագրողներին հայտնել է, որ դերասանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի փաստաբանը եկել էր իր հետ հանդիպման։ Սակայն չնայած տեղի ունեցած վերջին իրադարձություններին, երբ Վիտալինան, որպես նախատոնական նվեր նախկին ամուսնուն, ծրագրերից մեկի տաղավարում դաշնամուրով կատարել էր Շոպենի ստեղծագործությունը, որեւէ հաշտություն լինել չի կարող։

«Խիստ վիրավորված եմ մի շարք անդաստիարակ ու անհավասարակշռված երիտասարդներից»

Դաշնակահարուհու փաստաբանի հետ շփման ժամանակ տեղի է ունեցել մի շարք պայմանների քննարկում, որոնք անհրաժեշտ են ստեղծված իրավիճակի կարգավորման համար։

Փաստաբանի խոսքով՝ Արմեն Ջիգարխանյանն ընդհանրապես դեմ է եղել նախկին կնոջ փաստաբանի հետ հանդիպմանն ու շփմանը։ Պարֆյոնովը պարզաբանում է, որ միևնույնն է՝ անհրաժեշտ է գույքը վերադարձնել, իսկ առանց քննարկումների դա չի ստացվի։

Նշվում է, որ Վիտալինան ամանորյա տոներից առաջ մկրտվել է՝ ընդունելով ուղղափառ հավատք։

Ավելի վաղ փորձագետները Վիտալինայի բնակարանի ամանորյա դեկորը գնահատել էին 300 հազար ռուբլի։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА