ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փարիզում փոթորիկի հետեւանքով խախտվել է գնացքների ընթացքը

03.01.2018 18:48 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Փարիզում փոթորիկի հետեւանքով խախտվել է գնացքների ընթացքը

Ֆրանսիայի տարածքը պատուհասած «Էլեանոր» փոթորկի հետեւանքով Փարիզում եւ շրջակայքում խախտվել է մի քանի ուղղություններով աշխատող գնացքների շարժումը: Այս մասին ասվում է SNCF ազգային երկաթուղային ընկերության կայքում:

Հարավաֆրիկյան Հանրապետությունում մոտ 200 մարդ է տուժել գնացքների վթարից

Ֆրանսիայի օդերևութաբանական ծառայության տվյալների համաձայն՝ 140 կմ/ժամ արագության հասնող ուժեղ քամու հետեւանքով երկրի 51 դեպարտամենտում մտցվել է վտանգի նարնջագույն մակարդակ:

Ինչպես նշում է SNCF-ը, գնացանքերի շարժման խախտման հիմնական պատճառ է դարձել ծառերի անկումը երկաթուղիների վրա:

Ուժեղ քամու հետեւանքով Փարիզի Շառլ դը Գոլի անվան միջազգային օդանավակայանը նույնպես բախվել է չվերթների հետ կապված խնդիրների: Սակայն, ինչպես CNews հեռուստաալիքին տեղեկացրել է օդանավակայանի ներկայացուցիչը, չնայած չվերթների հետաձգմանը, «Էլեանոր» փոթորիկն աննշան կերպով է ազդել օդանավակայանի աշխատանքին եւ չի բերել չվերթների չեղարկմանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА