ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կսահմանափակվի Թաջ Մահալի այցելուների թիվը

03.01.2018 19:00 ՄՇԱԿՈՒՅԹ
Կսահմանափակվի Թաջ Մահալի այցելուների թիվը

Հնդկաստանի իշխանությունները որոշել են սահմանափակել ամենօրյա այցելությունների թիվը Թաջ Մահալ՝ այդպիսով փորձելով պահպանել 17-րդ դարի պաշտամունքային հուշարձանը, փոխանցում է AFP-ն: Յուրաքանչյուր տարի Թաջ Մահալ միլիոնավոր՝ գլխավորապես հնդիկ զբոսաշրջիկներ են այցելում, եւ նրանց թիվը մշտապես աճում է: Փորձագետները նշում են, որ մարդկանց հսկայայան հոսքը մաշեցնում է մարմարե դամբարանը, որը դեղնելուց պաշտպանելու համար մշտական մաքրման կարիք ունի:

Արմավիրում վաղ ժամանակների հնավայր է հայտնաբերվել

Մոտ ապագայում  միայն 40 հազար հնդիկ զբոսաշրջիկի կթույլատրվի այցելել հուշարձանը: Սահմանափակումները չեն տարածվում օտարերկրացիների վրա, որոնք մուտքի համար 1000 հնդկական ռուփի (16 ԱՄՆ դոլար) են վճարում: Հնդիկ այցելուները սովորաբար միայն 40 ռուփի են վճարում:

Այցելուների թիվը սահմանափակելու որոշումը կայացվել է 2017 թվականի վերջին, երբ հրմշտոցի հետևանքով 5 մարդ էր տուժել:

Յուրաքանչյուր օր Թաջ Մահալ 10 000-15 000 մարդ է այցելում, սակայն հանգստյան օրերին նրանց թիվը կարող է գերազանցել 70 000-ը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА