ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մոուրինյու. Սքոուլզին մաղթում եմ որպես մարզիչ հասնի իմ հաջողությունների 25 %-ին

03.01.2018 19:58 ՍՊՈՐՏ
Մոուրինյու. Սքոուլզին մաղթում եմ որպես մարզիչ հասնի իմ հաջողությունների 25 %-ին

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Պոլ Սքոուլզը քննադատորեն է անդրադարձել մանչեսթերյան թիմի ներկայիս խաղին:

Ֆուտբոլում ամենաշատ վաստակող մարզիչներն ու ֆուտբոլիստները

Լեգենդար անգլիացու չի կարողացել չպատասխանել «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն. «Սքոուլզը միայն քննադատում է, չեմ կարծում, թե նա ինչ-որ մեկնաբանություն է տալիս: Պոգբան ֆենոմենալ ֆուտբոլիստ է (Սքոուլզը քննադատել է նաև ֆրանսիացու խաղը): Նա միշտ ցույց է տալիս լավագույնը:  Սքոուլզը պատմության մեջ է որպես ֆենոմենալ ֆուտբոլիստ, բայց նա ֆենոմենալ մեկնաբան չէ: Ես հպարտությամբ եմ ասում, թե ինչ կարևոր է նա եղել ՄՅՈւ-ի համար: Եթե մի օր Պոլը դառնա մարզիչ մաղթում եմ, որ հասնի իմ հաջողությունների 25 %-ին: 50 %-ը 12.5 տիտղոս է, 25 %-ը կլինի գրեթե 6 տիտղոս»,- պորտուգալացու խոսքն է մեջբերել «Sky Sports»-ը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА