ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«2017-ին կարողացանք մեկ քար ավել դնել Դիլիջանի ստեղծագործական տան ամուր և հարուստ պատմության մեջ»

03.01.2018 23:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«2017-ին կարողացանք մեկ քար ավել դնել Դիլիջանի ստեղծագործական տան ամուր և հարուստ պատմության մեջ»

Հայաստանի կոմպոզիտորների միության համար 2017-ը հոբելյանական էր: Միության նախագահ ԱՐԱՄ ՍԱԹՅԱՆԸ ամփոփելով նախորդ տարին, շնորհավորել է հայ ժողովրդին Նոր տարվա և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ. «Կոմպոզիտորների միության ընտանիքի սիրելի անդամներ, հայ երաժշտության նվիրյալներ, հարգելի բարեկամներ. Խորհրդանշական 2017-ին մեր միությունը նշեց իր հիմնադրման 85-ամյակը, հագեցած էր բազմաթիվ համերգներով, նախագծերով: Հայ երաժշտությունը ճախրեց նաև մեր երկրի սահմաններից դուրս: Մենք միասին կարողացանք մեկ քար ավել դնել Դիլիջանի ստեղծագործական տան ամուր և հարուստ պատմության մեջ՝ նպաստելով նրա վերածննդի գործընթացին: Մենք միասին կարողացանք բարձրացնել հայ ժամանակակից երաժշտության նշաձողը, որը հուսով եմ, մեծ պատվախնդրությամբ և նվիրումով կպահպանենք ու էլ ավելի վեր կհանենք:

Թբիլիսիի միակ հայկական պետական թատրոնում հիմնանորոգման աշխատանքներ են սկսվել

 Իմ բարի մաղթանքն է, որ 2018-ը լինի առաջնահերթ խաղաղ և առանց պատերազմների տարի, որ մեր յուրաքանչյուրիս ընտանիքում էլ ավելի շատանա բարությունը, ջերմությունը, երջանկությունը: Եվ որ ամենակարևորն է՝ թող այս նոր 2018 թվականին հայ երաժշտությունը շարունակի ծաղկել՝ ի փառս հայ ժողովրդի, մեր երկրի:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА