ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երգիչ Վիգեն Հովսեփյանի համար տարին սկսվեց կյանքի ամենալավ նվերով

04.01.2018 00:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Երգիչ Վիգեն Հովսեփյանի համար տարին սկսվեց կյանքի ամենալավ նվերով

2018-ը առանձնահատուկ տարի է երգիչ ՎԻԳԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ համար, որը հանրությանը հայտնի ինչպես հայկական ժողովրդական երգերի ուրույն կատարումներով, այնպես էլ իսպանական երգերով: Ընդ որում՝ այս տարին առաջին ու կարեւոր անակնկալը երգչին մատուցեց հենց 2018-ի առաջին օրը՝ հունվարի մեկին: Իսկ թե ինչ անակնկալ, այս մասին իր ֆեյսբուքյան էջում նշել է հենց Վիգենը՝ մասնավորապես տեղեկացնելով հետեւյալը. «Այս տարին իմ կյանքում կլինի միակն ու ամենակարեւորը, քանի որ 01.01.2018-ին, ժամը՝ 01:00-ի սահմաններում, լույս աշխարհ եկավ իմ առաջնեկը՝ Արթուր Հովսեփյանը, իմ կյանքի ամենալավ նվերը»:

Կարևոր տեղեկություն այս տարի դպրոցն ավարտողների համար. նախարարը նոր հրաման է ստորագրել

Երջանիկ հայրիկը չի մոռացել նաեւ իր շնորհավորանքները հղել Նոր տարվա կապակցությամբ. «Շնորհորվորում եմ բոլորիդ նոր տարին, թող այս տարին հաջողություններով լի տարի լինի հայ ազգիս համար եւ թող սերը դեպի հայրենիքն ու հայկականը ավելի արմատավորվի մեր մեջ, քանի որ դրանով կարելի կլինի ունենալ մեր երազանքների Հայաստանը»: 

Հավելենք, որ հայրիկ դարձած երգչին հաջողությունները սկսեցին ուղեկցել դեռեւս նախորդ տարվա վերջից, որովհետեւ նրա կողմից նորովի մատուցված «Գուլո» երգը  ընդգրկվել էր New York Music Daily -ի տարվա 100 լավագույն երգերի ցանկում: Իսկ մեզ մնում է փոքրիկ Արթուրին, որն, ի դեպ, կրում է պապիկի անունը, մաղթել անհոգ մանկություն եւ անսահման երջանկություն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА