ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հայոց Եկեղեցին խստորեն դատապարտում է եկեղեցականների նման պահվածքը»

10.01.2018 12:05 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Հայոց Եկեղեցին խստորեն դատապարտում է եկեղեցականների նման պահվածքը»

Օրեր առաջ ամերիկաբնակ հոգեւորականներից Տեր Սերոբ քահանա Ազարյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի նկարը՝ Ջրօրհնյաց արարողությանը Խաչը ձեռքին, եւ կատարել հետեւյալ գրառումը. «Լաս Վեգասում մեր տանից դուրս գալիս, հարեւանների շները անընդհատ հաչում են. հանգիստ անցնում եմ, կարեւորություն չեմ տալիս։ Բայց վայ էն շանը, որ հանդգնի ինձ մոտենալ. ցավալի կլինի, որովհետեւ կարող է շուտով սատկել… Նույնն է խնդիրը Հայաստանում Առաքելական Եկեղեցուն կամ Քրիստոնեության հակառակող աթեիստ, հեթանոս, աղանդավոր, շնավարի ամբոխին։ Քրիստոս Տերն է Հայաստան մեր երկրին. մենք էլ նրա քաջ ու արի զավակները»։

Բուժման նպատակով մայոր Սարգիս Ստեփանյանն իր ընտանիքի ժամանել է Կալկաթա 

Հոգեւորականի այսպիսի մեկնաբանությունը բավական լուրջ տարակարծության տեղիք էր տվել սոցցանցում, ինչի համար էլ «Իրավունքը» դիմեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Արժանապատիվ ՏԵՐ ՎԱՀՐԱՄ քահանա ՄԵԼԻՔՅԱՆԻՆ, ում գնահատմամբ նման պահվածքն ընդունելի չէ. «Տեղեկացա Տ. Սերոբ քահանա Ազարյանի գրառման մասին: Խորապես ցավում եմ: Հայոց Եկեղեցին խստորեն դատապարտում է եկեղեցականների նման պահվածքը. նման արտահայտությունները պատշաճ չեն և թույլատրելի չեն: Անգամ եթե վրդովմունք կա հիշատակված երևույթի կապակցությամբ, դա չի նշանակում, որ հոգևորականը իրավունք ունի նման կերպ արտահայտվելու իր նմանի, առավել ևս իր ազգի զավակների նկատմամբ»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА