ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել եզդիների ցեղասպանության մասին հայտարարության նախագծին

11.01.2018 14:09 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել եզդիների ցեղասպանության մասին հայտարարության նախագծին

Հունվարի 11-ին արտաքին հարաբերությունների մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստին տեղի ունեցավ ժամանակավորապես բռնազավթված Իրաքի տարածքներում ապրող եզդի ազգության ներկայացուցիչների դեմ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից իրականացված հանցագործությունների դատապարտման մասին Ազգային ժողովի հայտարարության նախագծի քննարկումը:

Գագիկ Սուրենյանն՝ առաջիկա օրերի եղանակի մասին

Իշխող Հանրապետական ​​կուսակցության պատգամավոր, ազգությամբ եզդի Ռուստամ Մահմուդյանը նշեց, որ հայ ժողովուրդը, որը եւս Ցեղասպանություն է վերապրել, չի կարող իր տեսադաշտից դուրս թողնել նման երեւույթի հերթական դրսեւորումը: «Նման հանցագործությունները պետք է պատշաճ կերպով դատապարտվեն: Ցավալի է, որ այս հանցագործությունները շարունակում են իրականացվել 21-րդ դարում»,-ասել է նա՝ հավելելով, որ հանցագործության իրագործման մի շարք ապացույցներ կան, որի հետեւանքով  մի քանի հազար եզդի է տուժել, այդ թվում նաեւ՝ կանայք ու երեխաներ:

ՀՀԿ մեկ այլ պատգամավոր Շիրակ Թորոսյանն էլ նշեց, որ այս հարցը քննարկվում է երկար ուշացումով: Բացի այդ, նա գտնում է, որ անհրաժեշտ է նշել այն ժամանակահատվածը, թե երբ են տեղի ունեցել այդ հանցագործությունները, ինչպես նաեւ՝ զոհերի կոնկրետ թիվը:

«Ծառուկյան» դաշինքի խորհրդարանական խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը շեշտեց, որ եզդիների դեմ կատարվածը անկասկած ցեղասպանություն է, եւ այդ փաստը պետք է պաշտոնապես ճանաչվի:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր հերթին նշեց, որ ցեղասպանություն կարող են համարվել միայն կոնկրետ պետության կողմից սեփական կամ այլ երկրի քաղաքացիների դեմ կատարված հանցագործությունները, բայց քանի որ «Իսլամական պետությունը» պետություն չէ, այլ՝ ահաբեկչական կազմակերպություն, բավականին դժվար էր գնահատել եզդիների դեմ խմբավորման գործողությունները միջազգային իրավունքի տեսանկյունից:

Այնուամենայնիվ, հայտարարության նախագիծը մշտական հանձնաժողովի կողմից հաստատվեց եւ ներկայացվեց խորհրդարանի քննարկմանը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА