ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

16.01.2018 20:45 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Մեր ԱԳՆ-ում տա­րօ­րի­նակ բա­ներ են կա­տար­վում: Այս­պես, ո՛չ ԱԳՆ խոս­նա­կը, ո՛չ փո­խարտ­գործ­նա­խա­րա­րը, ո՛չ էլ ան­ձամբ նա­խա­րար ԷԴ­ՎԱՐԴ ՆԱԼ­ԲԱՆ­ԴՅԱ­ՆԸ, չեն բա­րե­հա­ճում պաշ­տո­նա­կան դիր­քո­րո­շում ար­տա­հայ­տել այն ամո­թա­լի դեպ­քի կա­պակ­ցու­թյամբ, որ Դա­նի­ա­յում ՀՀ դես­պան Ալեք­սանդր Ար­զու­մա­նյա­նը Եվ­րա­դա­տա­րա­նում դա­տի է տվել Հա­յաս­տա­նին եւ ստա­ցել որո­շում, որ կա­ռա­վա­րու­թյունն իրեն պետք է 2500 եվ­րո փոխ­հա­տու­ցում վճա­րի: ԱԳՆ-ից որե­ւէ հո­դա­բաշխ մեկ­նա­բա­նու­թյուն չլսեց եւ ռու­սաս­տա­նաբ­նակ` Ռոբ­սոն մա­կա­նու­նով Ռու­բեն Թա­թու­լյա­նին դի­վա­նա­գի­տա­կան փաս­տաթղ­թեր եւ խորհր­դա­րա­նի կար­գա­վի­ճակ տրա­մադ­րե­լու առն­չու­թյամբ, թե­եւ այդ անձ­նա­վո­րու­թյու­նը բա­վա­կա­նին պրոբ­լե­մա­յին է ար­տերկ­րում: Զար­մա­նա­լի է, այդ­պի­սի հան­գա­մանք­նե­րի պա­րա­գա­յում, որոնք դժվար է որա­կել այլ կերպ, քան` խայ­տա­ռա­կու­թյուն, պա­րոն նա­խա­րա­րը մտա­դիր չէ՞ ար­դյոք մե­կընդ­միշտ հե­ռա­նալ քա­ղա­քա­կա­նու­թյու­նից ու մո­ռա­նալ դրա մա­սին:

ԶԱՐՄԱՆՔ

Ինչ­քան էլ զար­մա­նա­լի լի­նի, բայց պարզ­վում է, որ ԵՎ­ՐԱ­ՄԻ­ՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ մեր երկ­րում շատ ցածր վար­կա­նիշ ու­նի: «Հե­տա­զո­տա­կան ռե­սուրս­նե­րի կով­կա­սյան կենտ­րոն»-ի հարց­ման ար­դյուն­քում պարզ­վել է, որ ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րի ըն­դա­մե­նը 9%-ն է լի­ո­վին վստա­հում Եվ­րա­մի­ու­թյա­նը: Ան­գամ կրթու­թյան եւ առող­ջա­պա­հու­թյան ոլորտ­նե­րը եւ ՏԻՄ-ը ու­նեն ավե­լի բարձր վար­կա­նիշ, քան` ԵՄ-ն, իսկ  ԵՄ-ից քիչ վար­կա­նիշ ու­նեն ՀԿ-նե­րը եւ ԶԼՄ-նե­րի զգա­լի մա­սը, այ­սինքն` Արեւ­մուտ­քից գրանտ­ներ ստա­ցող կա­ռույց­նե­րը: Հե­տաքր­քիր է, այդ ինչ­պես եղավ, որ ԵՄ վար­կա­նի­շը հա­վա­սար Է «Ելք» դա­շին­քի ընտ­րու­թյուն­նե­րին ստա­ցած քվե­նե­րին, եւ այդ­քան դրա­մաշ­նորհ­ներն ու քա­րոզ­չու­թյու­նը ոչն­չով չեն բարձ­րաց­նում այդ կա­ռույ­ցի հե­ղի­նա­կու­թյու­նը: Չնա­յած, խո­շոր հաշ­վով, պետք է որ այդ կա­ռույ­ցի վար­կա­նի­շը նվա­զի, քան­զի հա­մա­ռո­րեն մեր երկ­րին դեմ է տա­լիս այն­պի­սի «պար­տա­վո­րու­թյուն­ներ», որոն­ցից մեր հան­րու­թյու­նը պար­զա­պես խրտնում է: Դե շա­րու­նա­կեք, շա­րու­նա­կեք, տես­նենք տա­րե­վեր­ջին քա­նի՞ տո­կոս կմնա տա­կը...

Ի դեպ, ԵՄ-ի վար­կա­նի­շին առանձ­նա­պես չի նպաս­տում նա­եւ այն, ինչ զար­մա­նա­լի­ո­րեն տե­ղի է ու­նե­ցել Ֆրան­սի­ա­յում 74-ամյա կի­նո­աստղ ԿԱՏ­ՐԻՆ ԴԵ­ՆՅՈ­ՎԻ հետ: Դե­րա­սա­նու­հին շուրջ հինգ տաս­նյակ հայտ­նի կա­նանց հետ Le Monde  պար­բե­րա­կա­նին նա­մակ էր ուղ­ղել, որ­տեղ գրել էր, որ տղա­մարդ­կանց բո­լոր հնա­րա­վոր մեղ­քե­րի մեջ մե­ղադ­րե­լու նո­րաս­տեղծ ավան­դույ­թը ոչ մի լավ բան չի խոս­տա­նում: Նա կոչ էր արել զա­նա­զա­նել բռնա­բա­րու­թյու­նը սի­րա­հե­տու­մից, նշե­լով, որ սի­րա­հե­տու­մը տղա­մար­դու բնա­կան վար­քա­գիծն է եւ չի կա­րե­լի այն պի­տա­կել «սե­ռա­կան ոտնձ­գու­թյուն» ու տղա­մարդ­կանց հա­լա­ծան­քի առար­կա դարձ­նել: Ան­շուշտ, այդ կի­նո­աստ­ղի մա­սին կա­րե­լի է ասել, որ նա վար­վել է ինչ­պես վա­յել է իս­կա­կան կնո­ջը, բայց ամե­նա­զար­մա­նա­լին այն է, որ Ֆրան­սի­ա­յում նրա նա­մա­կի առն­չու­թյամբ մեծ աղ­մուկ է բարձ­րա­ցել, նրա գլխին լցրել են մե­ղադ­րանք­նե­րի տա­րափ, եւ նա ստիպ­ված էր ար­դա­րա­նալ... Դա այն դեպքն է, երբ զար­ման­քով մնում է ասել` թու ձեր նա­մու­սին...

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА