ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչ է կատարվում կոնկրետ Հայաստանի կլիմայի հետ` պարզաբանում է գիտությունների թեկնածուն

17.01.2018 11:59 ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ինչ է կատարվում կոնկրետ Հայաստանի կլիմայի հետ` պարզաբանում է գիտությունների թեկնածուն

Չէ, այս տարի, կարծես թե, այդպես էլ ձմեռ չենք տեսնի: Վերջին օրերին, ճիշտ է, մայրաքաղաքում ձյան փաթիլներ նկատվեցին, մի քիչ ցրտեց, բայց կան լուրեր, որ մի քանի օրից կունենանք գարնանային եղանակ:
Այսպիսով, ի՞նչ է կատարվում կլիմայի հետ, ի՞նչ վտանգներով է հղի նման տաք ձմեռը, ի՞նչ կհաջորդի սրան, ինչպիսի՞ անակնկալների կամ, միգուցե, աղետների սպասենք: Հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով զրուցեցինք ֆիզմաթ գիտությունների թեկնածու ԱՐԱՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ հետ, ով մեզ հետ զրույցում անդրադարձավ Հայաստանում կատարվող կլիմայական փոփոխություններին եւ դրանց պատճառներին.

«Կազմակերպեք բոյկոտ, ո՛չ մի հայ չպետք է մտնի Պոլսի պատրիարքարան»

- Հայաստանի կլիմայական համակարգը գլոբալ կլիմայական համակարգի մաս է ու ձեւավորվում է որպես այդպիսին: Ուստի` Հայաստանում կլիմայի փոփոխության կանխատեսումները եւս դիտարկվում ենª որպես համամոլորակային կլիմայական փոփոխությունների բաղադրամաս: Հայաստանի տարածքը գտնվում է չոր արեւադարձային կլիմայական գոտում, ու կլիմայի փոփոխությունը հանգեցնելու է չորայնացման աճին: Լեռնային ռելիեֆի պատճառով կլիմայական գոտիները ունեն ուղղաձիգ դասավորություն (գոտիականություն): Նկատի ունենալով, որ մթնոլորտի ստորին շերտում օդի ջերմաստիճանը, ըստ բարձրության, յուրաքանչյուր 100 մետրում նվազում է մոտ 0,6 աստիճանով, ապա, հաշվի առնելով, որ Հայաստանում միջին տարեկան ջերմաստիճանը բարձրացել է 1.23 աստիճանով, հետեւում է, որ կլիմայական գոտիները արդեն իսկ տեղաշարժվել են ռելիեֆով դեպի վեր մոտ 200 մետր: Դրա հետեւանքները բազմաթիվ են ու բազմազան: Բերեմ դրանցից միայն մեկ օրինակ: Հայտնի է, որ Հայաստանում գետային հոսքը մեծամասամբ ձեւավորվում է լեռներում կուտակվող ձյան աստիճանաբար հալման շնորհիվ: Դժվար չէ պատկերացնել, թե ինչ տեղի կունենա, երբ ձյունածածկը ավելի ուշ ձեւավորվի ու ավելի շուտ սկսի հալվել: Բնական է, այդ դեպքում կուտակված ձյան քանակն էլ կնվազի: Ի լրում այս բոլորի, բարձր ջերմաստիճանի պայմաններում հողից գոլորշիացումն էլ կավելանա: Կարծում եմ, հետեւանքները կանխատեսելի են ու պետք չէ մեկնաբանել: Հայաստանում ջրային էկոհամակարգերի ու ջրային ռեսուրսների խոցելիությունը կլիմայական ռեժիմի փոփոխության պատճառով արդեն իսկ նկատելի է: Ջրամբարներում ջուրը չի կուտակվում նախատեսված ծավալով, նախկինում անջրդի գյուղատնտեսությունը իրեն չի արդարացնում, ամենուրեք գյուղացիները բողոքում են ջրի անբավարարությունից եւ այլն:

Հ.Գ. Գիտությունների թեկնածուի հետ մեր զրույցի առավել ուշագրավ հատվածները` մասնավորապես կլիմայի փոփոխություններով պայմանավորված հնարավոր աղետների մասին կարդացեք «Իրավունք» թերթի ուրբաթ օրվա տպագիր համարում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ 
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА