ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հերմինե Նաղդալյանն՝ իր եւ Արփինե Հովհաննիսյանի հարաբերությունների մասին

17.01.2018 13:29 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հերմինե Նաղդալյանն՝ իր եւ Արփինե Հովհաննիսյանի հարաբերությունների մասին

Հանրապետական կուսակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանն այսօր՝ հունվարի 17-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ինքն անձնական որևէ խնդիր չունի ԱԺ փոխնախագահ, ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանի հետ:

Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում գետում հայտնաբերված երիտասարդի մահվան մասին. առկա է նեխման գործընթաց

Պատգամավորի խոսքով՝ ինքն այն անձանցից է, որ խորհրդարան աշխատանքի է գալիս և անձնական խնդիրներ չունի որևէ մեկի հետ: Անդրադառնալով ԵԽ ԽՎ հայաստանայն պատվիրակության կազմից իր դուրս մնալուն՝ Նաղդալյանը նշեց. «Դեռ այս խորհրդարանի ստարտի, ընտրության ժամանակ մեր պայմանավորվածությունը խորհրդարանի ղեկավարության ու ՀՀ նախագահի հետ եղել է այսպիսին՝ քանի որ պատվիրակության մեջ կան նոր մարդիկ, անհրաժեշտ է, որ փորձառուներն ավելի երկար աշխատեն: Ինչ վերաբերում է կոնկրետ իմ դեպքին, ապա ես ձեր անհանգստությունն ուզում եմ փարատեմ, ի սկզբանե մեր պայմանավորվածությունն այնպիսին է եղել, որ 6 ամսվա չափ ես մնալու եմ այս պատվիրակության մեջ, իսկ 6 ամիս հետո թողնելու եմ ԵԽ ԽՎ-ն»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА