ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ուշագրավ զարգացումներ Զատիկյանների գործով.«Սեդրակի կյանքը խլելու պատվեր տվողը պիտի իր պատիժը կրի, ինքը ներման արժանի չէ»

17.01.2018 13:36 ՔՐԵԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ուշագրավ զարգացումներ Զատիկյանների գործով.«Սեդրակի կյանքը խլելու պատվեր տվողը պիտի իր պատիժը կրի, ինքը ներման արժանի չէ»

«Ոնց կարելիա է` երիտասարդ տղայի կյանքը խլելու պատվեր տված հանցագործը ազատության մեջ հայտնվի: Մենք չենք ուզում հավատալ, որ տարածված լուրերը կարող են իրականություն լինել: Մեր տղու` Սեդրակի կյանքը խլելու պատվեր տվողը պիտի մինչեւ վերջ իր պատիժը կրի, ինքը ներման արժանի չէ: Չենք ուզում հավատալ, որ էդ խոսակցությունները կարան իրականություն լինեն»,-iravunk.com-ի հետ զրույցում անդրադառնալով տարածված լուրերին, որ Սեդրակ Զատիկյանի սպանության պատվերը տալու համար դատապարտված Ստեփան Հակոբյանը հնարավոր է ազատ արձակվի, ասաց սպանված Սեդրակ Զատիկյանի մորեղբայրը` Մելս Հարությունյանը:

55-ամյա Տիգրան Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ)

Հիշեցնենք, որ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ, այսօր Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող Ստեփան Հակոբյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման: Դատարանն այսպիսով, ապացուցված համարեց պատվեր տալու մեղադրանքը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА